Գլխավոր » Լրահոս

Շնորհավորում եմ հաղթողներին.Արթուր Եղիազարյան

Ապրիլ 3, 2017թ. 22:00
Արթուր Եղիազարյան+

Հարգելի ու իրական մտահոգ բարեկամ ընկերներ, հեռախոսազանգերին և հաղորդագրություններին անհատապես չպատասխանելու համար տեղեկացնեմ, որ ընտրություններին անհատապես, որպես ռեյտինգային թեկնածու շատ վատ արդյունք եմ գրանցել, իմ սպասելիքից 5-6 անգամ ցածր։

Ընտրությունները, որոշ մասնավոր դեպքեր չհաշված, արդար անցան, ժողովուրդն ինչպես քվեարկեց, այդ պատկերն էլ ունեցանք։ Այլ բան այս պահին չունեմ ասելու։ Շնորհավորում եմ հաղթողներին։ Ոգիս տեղում է, իրականությունն էլ ընկալում եմ այնպես, ինչպես կա:

Լավ մնացեք:

Արթուր Եղիազարյան, ՀՅԴ պատգամավորության թեկնածու

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն