Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Նազարբաևը Բաքվում խոսել է արցախյան հակամարտությունից

Ապրիլ 4, 2017թ. 11:51

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է kavkasia.net-ը, այս մասին Նազարբաևն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր  անվտանգության խնդիրներ: Այս կապակցությամբ Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե,  մեր տարածաշրջանի և մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա…

Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերին, որոնց  կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին»,-ասել է Նազարբաևը: Նա նաև նշել է, որ Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ:

«Կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք՝ խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ուղիով: Ի դեպ, սա բխում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և մեր բոլորի շահերից: Մենք բոլորս ապրում ենք միասին, պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը:


© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն