Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

ՀՀԿ հաղթանակից հետո կառավարությունը կշարունակի բարեփոխումների ընթացքը. Կարեն Կարապետյանի հարցազրույցն «Իզվեստիա» թերթին

Ապրիլ 3, 2017թ. 14:03
Կարեն Կարապետյան

Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակից հետո կառավարությունը կշարունակի բարեփոխումների ընթացքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Թերթի հետ զրույցում ՀՀ վարչապետը պատմել է, թե ինչպես է տեսնում ռուս-հայկական համագործակցության ապագան, ինչ է փոխվել երկրում Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո և ինչու Երևանը չգնաց Եվրամիության հետ ասոցացման, ինչպես նաև՝ խորհրդարանական ընտրությունների մասին:
«Երբ մարդիկ անկեղծ հավատում են քեզ, դա հսկայական պատասխանատվություն է: Ես հասկանում եմ դա և շատ պատասխանատու կերպով եմ դրան վերաբերում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների ընթացքը, որը մենք սկսել ենք, և ես կասեի՝ հաջողությամբ առաջ ենք տանում այս վեց ամիսների ընթացքում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը ձգտում է վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը և գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ կայուն զարգացման համար:
«Մեր կառավարությունը բաց է և՛ քննադատության, և՛ համագործակցության համար: Մենք ձգտում ենք վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք երաշխավորում են պետության կայուն զարգացում՝ սկսած այսօրվանից և գալիք տասնամյակներում, և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք մեր երկրի կայացման հարցում: Հարկավոր է շատ բան փոխել, բայց քայլ առ քայլ մենք միասին կկարողանանք հասնել դրված նպատակներին, իսկ նպատակները և ռազմավարությունները կոնկրետ հայտնի են, և դա շատ կարևոր է»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն