Գլխավոր » Տնտեսություն

Մարտ 31, 2017թ. 21:58

Հայրենակիցներ, ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը:

Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի, որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում.

  • Սահմանը պաշտպանող մեր երեխաների անձնազոհ, անօրինակ սխրանքը.
  • Բարձրագույն մարդկային նկարագիր դրսևորած սպայի հայրական ինքնազոհությունը.
  • Կյանքի ու մահվան բովում մաքառող հալեպահայերի դրամահավաքը ի պաշտպանություն Արցախի.
  • Ազատամարտիկների, բազում կամավորների, դպրոցականների, համայն հայության մոբիլիզացիան  հանուն հայրենիքի…

…Էլի ու էլի մեր ճշմարիտ ինքնության բազում դրսևորումներ, ինչի շարունակական լինելու փառահեղ վկայությունն է նաև “հաց բերողի” առասպելական վարքը:

Հոգևոր Հայաստանը այդ օրերի ինքնաբուխ պոռթկումը գնահատելով պատմական, փաստում է, որ այսուհետ այդ խորհուրդը մեր արթնացումը դարձնում է անշրջելի և ժողովրդի հոգեբանության մեջ ամրագրվում որպես առաջիկա հաղթանակների ոգեղեն ուղենիշ:

 

Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի
Նարինե Թուխիկյան – բանասեր
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան – երաժիշտ, երգահան
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն