Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Նախընտրական ցանկությունս Հերմինե Նաղդալյանին՝ նվիրատվությունների հույսին մնաս

Մարտ 31, 2017թ. 18:06
Գագիկ Համբարյան

ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ասօր մարզահամերգային համալիրում, մասնակցելով ՀՀԿ-ի քարոզարշավի վերջին միջոցառմանը, բավական լավ հակաքարոզ է արել հարազատ ՀՀԿ-ի համար…Ցեղասպանության հուշահամալիրում “գրուպավոյ” սելֆիների սիրահար սույն տիկինը, ով նաև ԵԽԽՎ-ում լռակյաց դիվանագիտության կողմանկիցն է և հրահանգել էր հայաստանյան պատվիրակության անդամներին հարցեր չտալ ապշերոնյան բռնապետին,մեկնաբանելով ընտրակաշառք երևույթը, ավելի լավ բան չհնարելով` ասել է.”Ընտրակաշառքը պետք է դիտարկել որպես նվիրատվություն և մարդիկ կարող են դա վերցնել և գնալ իրենց խղճի մտոք ընտրություն կատարել”…
Այո՛, ոչ ավել, ոչ պակաս, ըստ տիկին Նաղդալյանի, քրեորեն պատժելի այդ երևույթը սույն բիզնես լեդիի համար նվիրատվություն է…Գալուստ Սահակյանի կողքին երկար ժամանակ անցկացնելը բավական բացասաբար է ազդել տիկին Հերմինեի վրա…Ստացվում է,ընտրակաշառքը դա ընտրակաշառք չէ..Դա բարեգործություն է…Բայց չգիտես ինչու՞ ԱԺ փոխխոսնակը լրագրողներին չի ասել,թե ինչու են այդ նվիրատվություն անողները մասսայաբար ակտիվանում ընտրությունների նախաշեմին և մոռանում են բարեգործության մասին մոտ 5 տարի շարունակ մինչև կրկին մոտենում է հերթական “նվիրատվության սեզոնը”՝հերթական գումարման ԱԺ-ի ընտրության ժամանակաշրջանը…Տիկին Նաղդալյանը նաև չգիտես ինչու չի բացատրում թե ինչու՞ հետխորհրդային ՆՈՐՄԱԼ երկրներում՝Էստոնիայում,Լատվիայում,Լիտվայում և այլն, խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուները զբաղված են ոչ թե նվիրատվություններ բաժանելով, այսինքն` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ,այլ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց ծրագրերը և երկրի ապագայի տեսլականը…
Աշխարհին հանճարներ տված հայ ժողովրդին դարձրել են նվիրատվությունների սպասողի…Տիկին Նաղդալյանին հիշեցնեմ,որ հայ ժողովուրդը սպասում է ոչ թե 5 տարին մեկ տրվող նվիրատվությունների,այլ ստաբիլ աշխատաքի, որի շնորհիվ, իր արդար քրտինքով կպահի իր ընտանիքը…Բայց այդ դեպքում,ես հասկանում եմ տիկին Նաղդալյանի մտավախությունը…Աշխատանք ունեցող մարդը ԵՐԲԵՔ նրան չի ընտրի որպես պատգամավոր…
Ափսոս,որ Հերմինե Նաղդալյանին դեսպան չեն նշանակել Չադում,Նիգերում կամ Սոմալիում…Այդ երկրների ղեկավարներնել են իր պես մտածում՝սեփական ժողովրդին նվիրատվություններով են պահում…Չնայած,դեռ ուշ չէ…
Հ.Գ.Մեկ նախընտրական ցանկություն ունեմ Հերմինե Նաղդալյանին. «Նվիրատվությունների հույսին մնաս…»

Գագիկ Համբարյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն