Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը ու կգտնես հնչեցրածդ հարցերի պատասխանները. Գառնիկ Իսագուլյան

Մարտ 30, 2017թ. 23:07
Գիրք +

<<Լևոն Տեր- Պետրոսյանն այսօր ասում է մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում>>,-հայտարարում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ  ու հավելում. <<Տեր-Պետրոսյանն ասում է` ղարաբաղյան շարժումը սկսվեց, որովհետև Ղրիմի թաթարներն իրենց հարցը բարձրացրին, եթե  մենք էլ այն ժամանակ հանձնաժողով ստեղծեինք, ապա արցախյան շարժումը չէր լինի:  Տեր Աստված, ո՜նց կարելի է այդպես  կեղծել: 1985 թվականից ես շատ լավ գիտեմ, թե ինչպե՞ս սկսվեց շարժումը: Իսկ Տեր-Պետրոսյանը շարժման անդամ դարձավ այն ժամանակ, երբ այն շատ մե՜ծ թափ էր հավաքել: Իրեն բերեցին լուսահոգի Ռաֆայել Ղազարյանն ու Հակոբյանը>>:

Գառնիկ Իսագուլյանը խիստ վրդովված է Լևոն Տեր-Պետրոսյանի քայլից, որով նա արցախյան հարցը դարձրեց քարոզչության հիմնական առարկա: Ու վերջինիս առաջարկում է կարդալ՝ <<Ղարաբաղյան հակամարտություն, 15 հարց ու պատասխան ՙՙոչ պատերազմի, ոչ խաղաղության՚՚ 15 տարիներ անց>> եռալեզու գիրքը, որը 2009 թ. իր ղեկավարությամբ հրապարակել է Քաղաքացիական հետազոտությունների ինստիտուտը:

<<Այդ գրքում Լևոն Տեր-Պետրոսյանը կստանա  իր հնչեցրած բոլոր հարցերի պատասխանները: Ցավոք, Տեր-Պետրոսյանն ասում է մի բան, հետո հերքում իր ասածը: Իսկ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն դիլեման շա՜տ վտանգավոր է>>, -ասում է Գառնիկ Իսագուլյանը:

<<Մեր քաղաքական գործիչները չեն հասկանում մի պարզ ճշմարտություն, Ղարաբաղն անկախ, կայացած պետություն է: Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները չէ, որ պետք է լուծեն ԼՂ հիմնախնդիրը, ոչ էլ միջազգային հանրությունն է լուծողը: Այդ հարցը լուծված, ավարտված է: Մենք իրավունք չունենք այդ պետության ժողովրդի, իշխանության  կարծիքը մի կողմ դնել ու ասել՝ մենք գնալու ենք մի փաստաթուղթ ստորագրենք, որ խաղաղություն բերենք: Դա խաղաղություն չէ, դա պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է»:

armarlur.com

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն