Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Կուզեի Տեր-Պետրոսյանի հետ շրջել այն տարածքներով, որոնք նա ցանկանում է հանձնել. Իսագուլյան

Մարտ 30, 2017թ. 17:49
գառնիկ իսագուլյան

Հայաստանի քաղաքական ուժերը խոսելով ԼՂ հակամարտության մասին մոռանում են, որ Արցախի հանրապետությունը անկախ և դե ֆակտո կայացած պետություն է, և Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները չէ, որ պետք է լուծեն ԼՂ հիմնախնդիրը, ոչ էլ միջազգային հանրությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած դիլեման՝ «պատերազմ, թե խաղաղություն», շատ վտանգավոր է:

«Մերոնք չեն կարողանում հասկանալ, որ այս հարցը լուծված ավարտված է: Մենք իրավունք չունենք այդ պետության, ժողովրդի և իշխանությունների կարծիքը մի կողմ դնել և ասել, մենք գնալու ենք փաստաթուղթ ստորագրենք և խաղաղություն բերենք: Դա խաղաղություն չի, դա պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է»,- նշեց նա:

Իսագուլյանը նշեց, որ կցանկանար մի անգամ Տեր-Պետրոսյանի հետ շրջայց կատարել դիրքերով, որպեսզի նա տեսնի այն տարածքները, որ ինքը ցանկանում է հանձնել. «Նա պետք է տեսնի, որ դրանք հանձնելուց հետո մենք կարող ենք կորցնել Արցախը, Մեղրին և նույնիսկ Հայաստանը»:

Գառնիկ Իսագուլյանը նաև նկատեց, որ Արցախյան հարցը մտցնելով օրակարգ՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բոլորովին այլ հարթություն տեղափոխեց Դաշնակցությանը: «Ներքաշելով Դաշնակցությանն արցախյան հիմնահարցի հետ կապված բանավեճի մեջ, շահեցին մյուս ուժերը, որոնք Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հստակ կողմ կամ դեմ չեն արտահայտվում՝ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո»,- ասաց նա:

Գոհար Ավետիսյան

haymedia.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն