Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ իր «բայղուշական» ոճի մեջ է

Մարտ 30, 2017թ. 14:29
ԼՏՊ-

Լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես միշտ՝ ցինիզմով հագեցած ու ամբարտավան կեցվածքով, հարցազրույցը: Բայց բոլոր դիտողություններն ու հակադարձումները մի կողմ: Հարցազրույցի ընթացքում ասում է (մեջբերում եմ բառացի). «…Ուրեմն, այս հարցը թող սպեկուլյացիայի առարկա չսարքեն, 30 տարի ժողովրդին խաբել են և բերել, երկիրը հասցրել են այս վիճակին: Դա, ինչպես ասացի, ամենադավաճանական, ամենաազգակործան գործն է, որ կարող են անել էդ մարդիկ»:
30 տարի, տո լա՜վ է… Բա, այ… պարոն նախկին նախագահ, էդ 30 տարվա մեջ Դուք էդ որտե՞ղ էիք ու ի՞նչ բանի էիք այդ 30 տարվա 1988-90 և 1990-98թթ. միջակայքում: 30 տարի առաջը, մեր մեջ ասած, 1987 թվականն է, մոտավորապես այն թվականը, որ ժամանակներում արված իր լուսանկարը փակցված է իրենց քարոզչական պաստառներին:
Բայց մի հարց: Ստացվում է, որ Դուք, օր ծերության, ի վերջո, խոստովանեցիք, որ 30 տարվա մեջ, Ձեր մասով հարցը սպեկուլյացիայի առարկա եք դարձրել, խաբել եք ժողովրդին, նախ՝ եկել իշխանության, ապա երկիրը հասցրել այս վիճակի՞ն:
Այսինքն, նաև Ձեր տարած ամբողջ «պայքար, պայքար, մինչև վերջ»-ը այն բանի համար էր, որ վերջում գնայիք մի էկրանազրուցավարի ասեիք այն, ինչի համար ձեր բե-տէ-էռ-ներով «շըվվացնել» էիք տալիս Կարեն Դեմիրճյանին, որ ոչ պակաս անընդունելի ձևով ասաց, թե՝ «Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ, տամ ձեզ»:
Հա, մի բան էլ: Տեր-Պետրոսյանն իր ոճի մեջ է: Ես դեռ չեմ լսել նրա, հատկապես՝ նախագահ եղած ժամանակ ունեցած մի ելույթ, որով փորձեր գոնե մի փոքր հույս տար լսարանին: Միշտ՝ վատ է լինելու, ավելի վատ է լինելու: Հիմա՝ առավել ևս այդ «բայղուշական» ոճի մեջ է:
Հա ու էլի՛ մի բան էլ:
Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտե և հիշում է, որ իրեն կնքեցին՝ «Լևոն դավաճան»: Շրջանցում եմ հարցը՝ տեղին, անտեղի: Կար նման երթամիտինգային ճչա-վանկարկիկ:
Հիմա ու սրանից առաջ էլ, հենց առիթ է լինում, սկսում է՝ «սա է դավաճան, նա է դավաճան, սա է հող հանձնող, նա է հող հանձնող»: Դեռ «մուռը չի հանել»: Չնայած, նրա նման ոխակալ և չար, քինախնդիր անձնավորության պարագայում դա օրինաչափ է:
Մի խոսքով, կուզիկին միայն գերեզմանը կուղղի, չնայած, էս դեպքում կասկածելի է, թե գերեզմանը կուղղի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն