Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Կեղծ զանգերի համար ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚-ը պետք է ներողություն խնդրի.Սուքիաս Ավետիսկան

Մարտ 27, 2017թ. 15:22
Սուքիաս Ավետիսյան

Հարցազրույց Գյուրի քաղաքի ՀՀԿ կառույցի ղեկավար, ՀՀԿ պատգամավորի թեկնածու ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
-Ի՞նչպես կարձագանքեք ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚ կազմակերպության բացահայտումներին. զանգահարել են 103 դպրոց, 33 մանկապարտեզ, ներկայացել որպես ՀՀԿ-ական ու տնօրեններից տեղեկացել, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն հավաքագրում մարդկանց ձայները, ի դեպ, կան այդ ամենը փաստող 114 ձայնագրություններ:
-Նախ, ինձ համար շատ անհասկանալի է նման գործելոճը, այսինքն, ի՞նչ է նշանակում ուրիշի անվան տակ զանգահարել, խոսել մարդկանց հետ ու ինչ-որ տեղեկատվություն փորձել ճշտել կամ կորզել: Երկրորդ, լավ, եթե անգամ զանգել, խոսեցրել են, ինչո՞ւ են իրար խառնվել: Իրենց խորհուրդ կտամ ծանոթանալ Հանրապետական կուսակցության կառուցվածքին: Այսինքն, ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որն ունի իր հստակ կառուցվածքը, այն իր ստորաբաժանմունքներում ունի սկզբնական կազմակերպություններ, որոնց ղեկարավարները մեր հասարակության տարբեր շերտերը ներկայացնող անձիք են: Նրանք դպրոցի տնօրեններ են, մանկապարտեզների վարիչներ, անհատ ձեռներեցներ, գործազուրկներ, մի խոսքով, նրանցում ներկայացված են տարբեր մասնագիտության տեր անձինք: Իսկ կուսակցական լինել նաև նշանակում է ընտրությունների ժամանակ աշխատել ի շահ, ի նպաստ սեփական քաղաքական կառուցի: Որևէ մեկը կարող է՞ սրան դեմ լինել: Թող ոչ ոք ՀՀԿ-ին չդասի մյուս կուսակցությունների շարքը, որոնք ընտրություններից երկու ամիս առաջ մի քանի հոգով հավաքվում են իրար գլխի, իրենց անգամ դաշինք են հայտարարում, ոչ գաղափարախոսություն ունեն, ոչ էլ մարդիկ ու կառույցներ ունեն, ուր մնաց խոսք լինի սկզբնական կազմակերպություներ ունենալու մասին: ՀՀԿ-ն կազմակերպված կուսակցություն է ու բնականաբար քարոզարշավի ընթացքում կարողացնում է մոլիլիզացնել իր ուժերը: Հիմա այստեղ ի՞նչն է զարմացնող: Ավելի շատ ես պետք է զարմանամ իրենց քայլից՝ ուրիշի անվան տակ կատարած զանգերի համար:
-Հիշյալ կազմակերպությունն իր կատարածը մեկնաբանում է այսպես՝ այդ քայլին գնացել են որպես ծայրահեղ միջոց:
-Իսկ ես համարում եմ, որ նրանք գնացել են կեղծիքի ճանապարհով: Սա նաև վտանգավոր է այն առումով, որ կարող է վատ նախադեպ դառնալ, պատկերացնում ե՞ք, թե ի՞նչ կլինի, եթե այն մասսայական բնույթ կրի ու տարբեր առիթներով մարդիկ որոշեն դիմել նման խաղերի: Նաև եղել են, չէ՞, դեպքեր, երբ մարդկանց զանգել են ուրիշի անվան տակ և ինչ-որ տեղեկատվություն են հայտնել, կամ հակառակը՝ նրանից են ստացել, իսկ հետո լսել ենք կատարվածի վատ հետևանքներիի մասին: Նման դեպքերում զանգահարողը ներողություն է խնդրում իր արածի համար: Ես հիմա չգիտեմ ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚-ն իր կեղծ զանգերի համար ներողություն չի խնդրելո՞ւ այն անձանցից, որոնց զանգահարել ու ներկայացել են որպես ՀՀԿ սկզբնական կառույցի աշխատողներ և փորձել ինչ-որ ինֆորմացիա իմանալ: Ուրիշի անվան տակ հանդես գալու համար այդ մարդիկ պետք է պատաասխանատվություն կրեն:
-Սակայն, շնորհիվ այդ զանգերի, բացահատվեցին նախընտրական փուլում ձայներ որսալու տեխնոլոգիրաներ, օրինակ, Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ ամուսնու հետ հաջողացրել է 1700 հոգու հավաքագրել, հետո հպարտացել, թե մեկ ամիս շարունակ, ամեն օր աշխատել են մարդկանց հետ՝ ՙվերջի ձևով, նաև վախեցնելով՚: Սա անօրինականության մասին չի փաստո՞ւմ, սույն տիկինը, փաստորեն, ահաբեկել, վախեցրել է մարդկանց:
-Նրա ասվածը, բնականաբար, ես նորմալ չեմ համարում: Չնայած նաև կարծում եմ, որ նա թերևս չի էլ հասկացել, թե ի՞նչ է ասում: Նա ընդամենն ուզեցել է ասել, որ ակտիվ աշխատում են մեր կուսակցականների հետ, ու այդ աշխատանքը իրականացնում են բոլոր սկզբնական կազմակերպությունները: Եվ ուրիշ կերպ չէր կարող լինելու: Մի մոռացեք, մենք ընտրության ենք գնում, իսկ դա նշանակում է՝ ակտիվորեն իրականացնել սեփական ուժի քարոզչությունը, դա նշանակում է, որ տվյալ քաղաքական ուժի բոլոր կառույցները պետք է աշխատեն: Սա նորմալ քաղաքական գործընթաց է: Այստեղ ո՞րն է անօրիանականը: Մարդն ասում է՝ մեկ ամիս շարունակ ու ամեն օր աշխատել են մարդկանց հետ, ի՞նչ վատ բան կա դրանում, քարոզարշավ է և դրանով զբաղված են բոլոր քաղաքական ուժերը, փորձելով գրավել ընտրողին, ի՞նչն է սրանում ոչ օրինականը: Եթե հիշյալ դպրոցի տնօրենը ինչ-որ մարդկանց ահաբեկել է, թող այդ ահաբեկվածներն իհայտ գան ու ասեն այդ մասին: Բայց նման բան չկա:
Մյուս քաղաքական ուժերը ևս մարդկանց հետ հանդիպումներ են ունենում, բայց նրանց մասին չեն ասում՝ ինչո՞ւ եք հանդիպում, իսկ երբ ՀՀԿ կառույցի ղեկավարներից մեկն է հանդիպում, ասում են՝ ինքը դպրոցի տնօրեն է ու իրավուք չունի հանդիպելու: Որտե՞ղ է գրված, որ դպրոցի տնօրենը իրավունք չունի հանդիպելու իր աշակերտների ծնողներին կամ թաղի բնակիչների հետ:
-Խնդիրն այն է, որ դպրոցի տնօրենն իրավունք չունի վարչական ռեսուրսներն օգտագործելու, մանկավարժն իրավունք չունի կրթական ոլորտում քարոզչություն անելու, իրավոնք չունի պաշտոնական դիրքը չարաշահելու կամ որևէ կուսակցական շահին ծառայեցնելու:
-Համաձայն եմ՝ իրավունք չունի, բայց իր աշխատանքից դուրս մարդկանց հետ հանդիպելու, քարոզչություն իրականացնելու իրավունք ունի: Եթե որևէ մեկը օրենքում ինձ ցույց կտա, որ դպրոցների մանկապարտեզների ղեկավարներն իրենց աշխատանքից դուրս իրավունք չունեն զբաղվելու կուսակցական գործունեությամբ, այդ ժամանակ կարող ենք խոսել տեխնոլոգիրաներից ու անօրինական քայլերից: Մարդը կուսակցական կառույցի ներկայացուցիչ է, բա ի՞նչ պետք է անի, ընտրությունների ժամանակ պետք է նպաստի սեփական կուսակցության հաջողությանը: Ես կարող եմ ձեզ տալ Գյումրու ՀՀԿ-ի սկզբնական կազմակերպության այն ղեկավարների հեռախոսահամարները, որոնք գործազուրկ մարդիկ են, նրանք էլ ձեզ հետ խոսելիս՝ կասեն, որ աշխատել ենք, քարոզություն ենք իրականացրել ցուցակներն էլ տարել տվել ենք ՀՀԿ շտաբ: Նրանց էլ եք ասելո՞ւ՝ ինչո՞ւ եք աշխատել: Էդ ո՞նց է, որ ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚ հկ-ն նման մարդկանց չի զանգահարել, այլ զանգահարել է միայն դպրոցի ու մանկապարտեզների ղեկավարներին: Զանգահարել են Գյումրու սկզբնական կազմակերպության նախագահին, որը ևս դպրոցի տնօրեն է, նա էլ ասել է, ցուցակները տարել տվել եմ Ալեքսանյան Սուքիասին, ես այդ կառույցի ղեկավարն եմ, բա էլ ո՞ւմ պետք է տար, ես կզարմանայի, եթե ինքը ուրիշի անուն տար:
Այսինքն, դուք չեք ընդունում, որ վարչական շրջաններում պետական մակարդակի չարաշահումներ են եղել՝ ինչպես հայտարարում է ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚ հկ-ն:
-Մանշանակորեն չեմ ընդունում: Այն կազմակերպությունները, որոնք գտնում են, որ կա պետական պաշտոնյաների մի հատված, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, իրավունք չունի քարոզչություն անել, լինել հաձնաժողովական կամ վստահված անձիք ու դիտորդներ, ապա թող ապագա ԱԺ ներկայացնեն ընտրական փոփոխությունների մասին նոր նախագիծ, մենք էլ այն կքննարկենք: Ինչ վերաբերում է չարաշահումներին, ճնշումներին, եթե կա նման բան, ապա թող մարդիկ գնան ու բողոքարակեն, կամ, եթե տեսնում են, որ տվյալ ղեկավարն աշխատանքի ժամին քարոզչություն է անում, դարձյալ կարող են բողոքարկել: Դրա համար կա ԿԸՀ, կա դատախազություն, թող փաստերը ուսումնասիրվեն, թող գնա քննություն: Ես ողջունում եմ, որ դատախազության աշխատանքային խումբն՝ զբաղված է այս հկ-ի ներկայացրած փաստերի ուսումնասիրմամբ: Թող պարզվի՝ ո՞վ, ի՞նչ է ասել, ինչպե՞ս է ասել: Բայց աշխատանքից դուրս որևէ մեկը չի կարող մեր կուսակցական կառույցների ղեկավարին արգելել զբաղվելու իր կուսակցական գործունությամբ: Մեր սկզբնական կառույցների ղեկավարները շատ հստակ կատարում են իրենց կուսակցական պարտականությունը, որևէ չարաշահում, օրենքից դուրս քայլ չկա: Թե առանձին ղեկավարներ, դպրոցի տնօրեններ ինչպե՞ս են գործել, իրենց լրազորությունները չարաշահե՞լ են, դա թող առանձինուսումնասիեն ու պարզեն:
ՀՀԿ-ն չարաշահել է վարչական ռեսուրսները ու խախտել է ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ն իրավունք չունի մասնակցել ընտրություններին. նման կոչերի՞ն ինչպես եք վերաբերվում:
– Իրավապաշտպաներն ավելի լավ է իրենց գործով զբաղվեն, ոչ թե սևեռվեն ՀՀԿ-ի վրա: Նրանց ձեռագիրը հերթական անգամ հուշում է , որ թելադրված են արտաքին ուժային կենտրոնների կողմից և հստակ կատարում նրանց առաջադրանքը՝ բանեցնելով արևմտյան տեխնոլոգիաներ: Ուրեմն, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել այդպիսինների հայտարարությունները: Բայց ես շատ կուզենայի, որ նման կազմակերպությունները, անկախ նրանից, թե որտեղի՞ց են փող ստանում, նախ և առաջ ունկընդիր լինեն իրենց մտքի ու խղճի ձայնին ու առաջին հերթին մտածեն իրենց երկրի ապագայի մասին:ՀՀԿ-ն ունի 140 000 անդամ, ու նրանք մեր ժողովրդի տարբեր խավեր են ներկայացնում, նրանցից մի քանիսն էլ կարող է ոչ ճիշտ քայլեր կատարել կամ փորձել իր լրազորությունները վեր դասել ընդհանուր շահից: Եթե կպարզվի, որ կան մարդիկ, որոնք այս գործընթացի ժամանակ խախտել են իրենց որոշ լիազորությունները, նրանց նկատմամբ թող համապատասխան տույժ կիրառվի: Թող դատախազությունն ուսումնասիրի, ու պետք չէ, որ բոլորս իրար խառնվենք:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն