Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայտնի է դարձել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված երեք անձանցից մեկի անունը

Մարտ 28, 2017թ. 22:14
իգլա

Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված երեք անձանցից մեկը Սանասար Գաբրիելյանն է:

Վերջինս պաշտպան Կարապետ Աղաջանյանը տեղեկացրել է, որ Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և չպատճառաբանված, վերջինս չի ընդունում այն:

Նշենք, որ Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ պաշտպանի՝ կան հակափաստեր, սակայն, նախաքննական տվյալները չհրապարակելու կաշկանդվածությունից ելնելով, չի կարող դրանց մասին բարձրաձայնել:

Ինչ վերաբերում է Սանասար Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշման բողոքարկմանը, ապա պաշտպանն արդեն բողոքարկել է այն վերաքննիչ դատարան:

Սանասար Գաբրիելյանը ՀՀ քաղաքացի է, ազատամարտիկ, մասնակցել է Արցախյան պատերազմին ինչպես նաև մասնակցություն է ունեցել նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմին:

Հարցին, Գաբրիելյանը և քրեական գործով կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ընկերնե՞ր են, պաշտպանը նշեց, որ նրանք ծանոթներ են, հավանաբար պատերազմի տարիներին մարտական ուղղի են անցել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն