Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Պարոն Տիգրան Սարգսյան, ո՞ւր է իմ հացի փողը» . Աշոտ Մանուչարյան

Մարտ 28, 2017թ. 22:06
Տիգրան Սարգսյան

ՕՐՕ-ի հանրահավաքին այսօր մասնակցում էր  Աշոտ Մանուչարյանը, որը հետաքրքիր պատմություն պատմեց նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին. «Նա ազգային բանկի կառավարիչ էր, երբ փոքր շրջանակով նստած էինք սեղանի շուրջ, բացօթյա զրուցում էինք: Հավաքվածների մեջ էր նաեւ Վազգեն Մանուկյանը, որը ընդդիմադիր էր: Մեկ էլ մի ցնցոտիներով կին մոտեցավ Տիգրան Սարգսյանին ու հացի փող խնդրեց: Տիգրան Սարգսյանը կատակեց`չէ, չեմ տա: Տիկինն ասաց` ինչու: Ասաց` չունեմ: Կինը հարցրեց` ոնց է պատահել, որ դու փող չունես: Ասաց` դե տենց է եղել, մոռացել եմ: Վազգեն Մանուկյանը, տեսնելով, որ խոսակցությունը շատ է երկարում,  ձեռքը տարավ գրպանը մեկնեց տիկնոջն ու ասաց վերցրեք, տիկին: Նա ասաց. «Պրն Մանուկյան, ձեր փողն ինձ պետք չի: Հետո ասաց. «Պարոն Տիգրան Սարգսյան, ուր է իմ հացի փողը: Բոլորս չորացանք: Հասկացանք, որ սա լուրջ է: Հետո կինն ասաց, որ գնում է, բայց իրեն հետաքրքրում է մի հարց` ոնց է ստացվել, որ այս մարդն իմ հացի փողը մոռացել է»: 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն