Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Գուցե սխալվե՞լ ենք` երկիրը հանրապետություն հռչակելով ու ընտրություններ սահմանելով

Մարտ 27, 2017թ. 12:08
Արծրուն Պեպանյան

1995-ին, երբ առաջին անգամ իշխանությունները ձևախեղեցին ընտրությունների արդյունքները, ես իշխանության մեջ էի ու ամենը տեսա ներսից:
Այդ ժամանակ հարց առաջացավ իմ մեջ`
-Իսկ գուցե սխալվե՞լ ենք` երկիրը հանրապետություն հռչակելով ու ընտրություններ սահմանելով:

1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ ևս ներսից տեսա իշխանությունների վարքը: Ու արդեն համոզվեցի վերջնականապես, որ սխալ ենք թույլ տվել:
Հետո հանդիպեցի քաղաքագիտության հայրերի 100 տարի առաջ հրատարակած գրքի, որտեղ հիմնավորվում էր, թե ինչպիսի աղետի է մատնվում ժողովուրդը, եթե ներմուծում է ուրիշի օրենքները` այդ օրենքներից բխող անհրաժեշտ փոփոխությունների չենթարկելով մարդկանց մտածղությունը:

Եվ ահա արդեն ուղիղ 20 տարի հեռուստահաղորդումների, գրքերի, հոդվածների, քննարկում-սեմինարների, առանձնահանդիպումների միջոցով ահազանգում եմ ընտրությունների գնալու անթույլատրելիության մասին, ահազանգում եմ, որ ընտրությունները երկիր քայքայող ռումբեր են, նաև ստեղծված վիճակից ելքն եմ առաջարկել` ընդհատակյա ընտրություններ` բարեփոխումներ` լեգիտիմության դիմաց, սակայն մեր քաղաքական դաշտը ինչպես եղել է անմեղսունակ, այդպես էլ շարունակում է մնալ անմեղսունակ` երկիրն ու ժողովրդին տանելով վերջնական կազմաքանդման:

Հիմա ամենքը զարմացած են, որ կրթական օջախների տնօրենները ընտրացուցակներ են կազմում:
Իսկ ուրիշ ի?նչ էիք ուզում լիներ, եթե որպես ժողովուրդ ընտրություների պատրաստ չլինելով, քաղաքական պահանջվող մշակույթը չունենալով, անհրաժեշտ որակի ընտրող չունենալով, դատաիրավական համակարգ չունենալով, պետական մտածողություն չունենալով` որոշել եք, թե դուք հանրապետություն եք ու դեռ ընտրություններ պիտի անցկացնեք:
Անցկացրե’ք:

Ֆոն Լուշանը հիմքեր ուներ թերևս, երբ 100 տարի առաջ պնդում էր`
– Հայերը դմբո են քաղաքականության հարցերում:

ՀԳ. Հուսամ ընտրություններից հետո զգալի իմաստնացած կլինեք ու կխոսենք այս վիճակից իրական ելքի մասին:
Այն կա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն