Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Էրդողանը մտադիր է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը հանրաքվեի դնել

Մարտ 26, 2017թ. 22:27
էրդողան

Թուրքիան հնարավոր է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների նպատակահարմարության հարցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Անթալիայում։

«Ապրիլի 16-ին մենք հանրաքվե ենք անցկացնելու, որից հետո մենք կարող ենք երկրորդը նշանակել՝ ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունների հարցով, և տեսնենք, թե ինչ կորոշի ժողովուրդը», – Reuters-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը։

Անկարայի և Եվրամիության հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Գերմանիայում և Նիդերլանդներում արգելել են թուրք նախարարների մուտքը, որոնք պատրաստվում էին ելույթ ունենալ հանրահավաքներին և կոչ անել՝ աջակցել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունները։

Թուրքիայում Սահմանադրական հանրաքվեն նախատեսված է ապրիլի 16-ին, որի նպատակն է երկրի խորհրդարանական կառավարման համակարգը փոխել նախագահական հանրապետության՝ չեղարկել վարչապետի պաշտոնը և ձևավորել դատավորների և դատախազների Գերագույն խորհուրդ։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն, երկրի նախագահը իրավունք է ստանում հայտարարել արտակարգ դրություն, ինքնուրույն նշանակել նախարարներին և ցրել խորհրդարանը։

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները ընթանում են 2005 թվականից։ 2016 թվականին Եվրամիությունը որոշել է սառեցնել բանակցությունները՝ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի «անհամաչափ» արձագանքի պատճառով։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն