Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Հայ ազգի ներգաղթը դեպի Հայաստան անխուսափելի է

Մարտ 23, 2017թ. 19:34
Հայկ Նազարյան

Չորս ամիս առաջ, երբ հայրենիք վերադառնալու իմ նամակը տեղադրեցի իմ էջում, այդ օրվանից սկսած հարյուրավոր գրություններ եմ ստացել տարբեր հայերի կողմից աշխարհով մեկ, ովքեր ասում են, թե որքան են իմ նամակը և քայլը ոգևորել իրենց, որ իրենք նույնպես վերադառնան կամ տեղափոխվեն Հայաստան։ Ես այդ նամակի շնորհիվ ու համացանցի միջոցով ծանոթացա աշխարհի տարբեր երկրներում գտնվող բազմաթիվ լավ հայ ազգայնական մարդկանց հետ, որոնցից մեկը մեկ շաբաթ առաջ վերադարձավ Հայաստան՝ մշտական բնակության, ու ինձ ասաց, որ դա կատարել է , որովհետև ոգևորվել է իմ գրածներից ու քայլից։

Նա նաև ասաց, որ անձնապես գիտի չորս հոգի էլ, որոնք նույն քայլը կատարել են իմ նամակը կարդալուց հետո։ Անկեղծ ասաց, ես ապշած եմ ու շատ եմ ուրախանում և ոգևորվում, երբ լսում եմ, որ իմ հասարակ ուղերձն ու քայլը այդ աստիճանի ոգևորել են մարդկանց, որ իրենք նույնպես համարձակվեն այդ նույն քայլը կատարել։

Այս դեպքերն են պատճառը, թե ես ինչու որոշեցի չլռել և դրա փոխարեն բացահայտ նամակս տեղադրել համացանցում, այլ ոչ թե ինձ «գովազդելու» համար, ինչպես կարծում էին որոշ կարճատես, անուղեղ դրոշակ ծածանող հայեր։ Ինձ թվում է, որ իմ գրած նամակը այդքան ազդեցիկ եղավ, որովհետև սրտանց գրեցի այն մտքերը, որոնք ես ավելի քան տասը տարի ունեցել եմ իմ մտքում։ Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր նույն քայլը կատարել են ու վերադարձել են հայրենիք, չլռեն իրենց քայլի մասին և նույնպես պատմեն համացանցում, որպեսզի իրենք ևս ոգևորեն ուրիշներին։

Սա ալիք է, որ պետք է հզորացնենք և աճեցնենք, մինչև յուրաքանչյուր պարկեշտ և պատասխանտու հայ վերադառնա իր հայրենի երկիր։ Հայ ազգի ներգաղթը դեպի աստվածների երկիր անխուսափելի է, այդ դարաշրջանը օրեցոր մոտենում է։

ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն