Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանն այսօր կաշկանդված չէ տարածաշրջանային ինտեգրման մեկ ձևաչափով

Մարտ 20, 2017թ. 16:40
թաթուլ մանասերյան

Սարգսյան-Պուտին հանդիպմանը նախորդել էր շատ կարևոր մի քննարկում, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա  հեղինակավոր  Վալդայ ակումբի առաջին արտագնա նիստն էր, որին մասնակցում էին  լավագույն փորձագետներ Հայաստանից ու Ռուսաստանից: Այդ նիստի անցկացումը Հայաստանում ես պատահական չեմ համարում: Փորձագիտական հանրությունը պետք է ժամանակ առ ժամանակ սնուցի գիտականորեն  հիմնավորված գաղափարներ, և երկու երկրների ղեկավարների ներկայացնի հաշվարկներ ու առաջարկներ:

Շատ կարևորում եմ Սերժ Սարգսյանի այցն ու ընդունելությունը Մոսկվայի  միջազգային հարաբեությունների պետական համալսարան.  փորձագիտական հանրության համար  շատ կարևոր է սկզբնաղբյուրից ստանալ տեղեկատվություն, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ դիրքորշում ունի մեր երկիրը արտաքին, ներքին քաղաքականության մեջ, ինչպիսի՞ պետական համակարգ է ձևավորվել, ինչպիսի տնտեսություն ունենք: Եվ  այդ ամենի վերաբերյալ նախագահը տվեց լուրջ, սպառիչ տեղեկատվություն: Չմոռանանք, որ Ադրբեջանն այս հարթակը վերջին տարիներին շատ ակտիվ է օգտագործում և հայր ու որդի Ալիևները նախկինում արժանացել են պատվավոր դոկտորի կոչման: Եվ ես այսօր մեծ պատիվ եմ  համարում, որ մեր երկրի ղեկավարը նման հեղինակավոր բուհ-ում, որը ԽՍՀՄ տարիներին եղել է մեր Քեմբրիջը, Օքսֆորդն ու Հարվարդը,  նաև այսօր է պահպանում իր հեղինակությունը:

Կարծում եմ, այցը ընդհանաւո առմամբ բավական հաջողված պետք է համարենք:

– Ոչ պակաս ընդգրկուն էր  տնտեսական ոլորտին առնչվող հարցերի շրջանակը. անդրադարձ եղավ առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շրջանակին,  շեշտվեց, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է,  ու գնահատվեց ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները: Ձեր գնահատականը այցի տնտեսական կողմին:

  -Մոսկովյան այցի տնտեսական կողմը  շատ կարևոր էր, ինչպես կարևոր է այն, որ  Հայաստանը պետք է շարունակի վարել պրոակտիվ տնտեսական քաղաքականություն՝ արտաքին տնտեսական, արտաքին առևտրային, ներդրոմային համագործակցությունը  տարբեր ձևաչափերով: Հայաստանը, բարեբախտաբար, անցած տարի սկսեց ավելացնել արտահանումը, մինչ այդ ներմուծումից բավական մեծ կախվածություն կար, այսօր 15 տոկոսվ   բարձրացել է առևտրաշրջանառությունը: Ինչ վերաբերում է գյուղմթերքներին, ապա կրկնապատկվել, իսկ առանձին մթերքների մասով եռապատկվել է արտահանումը դեպի Ռուսաստան: Ես չէի ուզենա , որ սա կրեր դրվագային բնույթ, այլ հակառակը, լիներ շարունակական: Ոչ միայն կա պայմանավորվածություն, այլև արդեն կոնկերտ քայլ է կատարվել զբոսաշրջության զարգացման ոլորտում. Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են այցելել Հայաստան:

Որպես տնտեսագետ ինձ շատ է ուրախացնում այն, որ Հայաստանն այսօր կաշկանդված չէ տարածաշրջանային ինտեգրման մեկ ձևաչափով: Չնայած տարիներ առաջ, ցավոք, մեզ ստիպեցին ընտրել <կամ…կամ>-ը: Իսկ հիմա, բարեբախտաբար, Մոսկվայի ու Բրյուսելի միջև կա փոխըմբռնում ու նման կաշկանդվածություն չկա Հայաստանի հարցում:  Եվ սա հանգեցնում է առևտրային բազմազան կապերի հաստատման, կախվածության վերացման,  ինչը տնտեսական անվտանհության տեսանկյունից  շատ կարևոր գործոն  է: Որքան էլ մենք զարգացնում ենք Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը, այուամենայնիվ, Հայաստանը իբրև անկախ ինքնիշխան երկիր պետք է շարունակի իր գործակցությունը և՛ ԵՄ-ի,  և ԵԱՏՄ-ի հետ: ԵԱՏՄ-ն մեր ներուժի իրացման հարթակ է: Այս տեսանկյունից ես չեմ կարող չանդրադառանալ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին  քարոզարշավում հնչող  տեսակետներին որոնք ես խիստ վտանգավոր եմ համարում: Կոչ կանել մեր հանրությանը  սթափ լինել ու հասկանալ, թե դա ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության համար և՛ տնտեսական, և քաղաքական առումով:

-Նախագահն իր ելույթում շեշտեց Հայաստանով Իրան ու դեպի Պարսից ծոց ելնելու հնարավորության մասին: 

-Ելք դեպի Պարսից ծոց , սա շատ լուրջ միտք է, ինչի մասին տարբեր առիթներով  հայտարարում է ՀՀ նախագահը: Սա նաև ամբողջովին համաընկնում է Իրանի շահերի հետ: Այս համատեքստում ես կդիտարկեի նաև աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը: Շատերն ասում են, թե դա ՌԴ-Վրաստան հարաբերությունների հարթության մեջ պետք է դիտարկել,  սակայն այն իրականում ավելի մեծ պետությունների՝  Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություն է: Իսկ Վրաստանը, կարծում եմ, ժամանակն է, որ  գիտակցի իր  ազգային ու քաղաքական շահերը:

-ՀՀ ու ՌԴ նախագահները հատկապես կարևորել են ռազմատնտեսական ու գիտատեխնիկական  համագործակցությունը:

-Ես սա շատ-շատ եմ կարևորում,  իմ համոզմամբ,  Հայաստանն ու Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները ու ԵԱՏՄ շրջանակում ձևավորեն  ռազմաարդյունաբերական համալիր: Սա նաև կարող է  անվտանգության համակարգի  հիմքը լինել: Մնացած կոչերը կլինեն առ ոչինչ,  եթե մենք այս ոլորտն անտեսենք, եթե հաշվի չառնենք Հայաստանի մեծ գիտական ներուժը,  ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մեր առաջատար լինելը: Իսկ այստեղ մենք առաջատար ենք  ոչ միայն հետխորհրդային երկրներից,  այլ անգամ եվրոպական  շատ երկրների համեմատությամբ ավելի մրցունակ ենք:

Գիտատար ճյուղերում մենք ունենք հսկայական ներուժ և այստեղ Ռուսաստանը մեծ պահանջարկ ունի, ինչը առաջիկա 5, 10 տարիներին չի կարող բավարարել տեղի ներուժով: Մինչդեռ  Հայաստանում ավելցուկ կա, ինչն էլ դառնում է պատճառ, որ    մեր երիտասարդ մասնագետները, գիտանականները երկրից հեռանան  ու արտագաղթով արնաքամ  անեն Հայաստանը: Բայց մնալով Հայաստանում նրանք կարող են և աշխատանք ունենալ, և նպաստել մեր երկրի առաջընթացին ու հայ-ռուսական համագործակցությանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն