Գլխավոր » TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԼՂ հիմնախնդրի լուծումը կապ չունի այլ երկրների երկկողմ հարաբերությունների հետ

Մարտ 20, 2017թ. 16:21
Իսագուլյան+

Հայաստանը վարում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն . ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ

-ՀՀ նախագահի մոսկովյան այցի ձեր գնահատականը:

-Վերջին շրջանում Հայաստանը վարում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն: Դա հատկապես տեսանելի է անցած տարվա ապրիլյան հայտնի դեպքերից հետո: Մոսկվայում  փաստաթղթեր  չստորագրվեցին, բայց այն  մտքերը, որ իրենց ելույթներում արտահայտեցին երկու երկրների նախագահները բավականին խոստումնալից են: Կարևոր է, որ վերահաստատվեցին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ հակաօդային պաշտպանության, համատեղ արագ արձագանքման խմբերի  ստեղծման հարցում, բանկանաբար, այստեղ հստակ քայլեր պետք է արվեն: Հայաստանն իր ռազմավարական գոծընկերոջը հստակ ցույց է տալիս, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները չեն ազդում  մյուս  ուժային կենտրոնների հետ փոխհարաբերությունների վրա, որ մենք  շատ լավ հարաբերություններ ունենք  բոլոր ուղղություններով: Հստակ էր նախագահի ձևակերպումը՝ հայ- ռուսական հարաբերություններն ամենևին չեն խոչընդոտել Իրանի, ԵՄ-ի ու եվրոպական մյուս պետությունների հետ հարաբերություններին:

ռաջին անգամ չէ, որ ՀԱՊԿ-ի հետ կապված  Հայաստանի նախագահը բաց տեքստով ու հստակ արտահայտում է իր  դժգոհությունը և  հիշեցնում  պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Իսկ դրանից արդյունք կա՞:

– Հայաստանը հնչեցրեց  համարձակ  դիտողություններ ՀԱՊԿ-ի հետ կապված ու  բացահայտ դժգոհություն ներկայացրեց տարբեր  խնդիրների շուրջ  մեր մյուս գործընկեր պետությունների ոչ ճիշտ դիրքորոշման առնչությամբ:  Ակնհատ է, որ նախագահի խոսքը վերաբերում էր Բելառուսին ու Ղազախստանին, և հատկապես,  ՀԱՊԿ-ի շրջանակներում նրանց պահվածքին: Բայց վերջերս տեղի ունեցավ   Իսլամական համագործակցության պետությունների  համաժողով, ուր  մեր գործընկեր երկիրը դեմ արտահայտվեց Հայաստանին ու Արցախին առնչվող մի թեզի ընդունմանը, որը համաժողովականները փորձում էին անցկացնել:  Սա նշանակում է որ հայաստանի նախորդ դիտողությունները, հիշում եք մոսկովյան նախորդ այցերի ժամանակ նախագահ Սարգսյանն այդ  հարցերի վրա ևս ուշադրություն էր հրավիրել,  կարծես թե տալիս են իրենց դրական պտուղները : Մյուս կողմից արդյունքն այն է, որ շատ հարցերում հայ- ռուսական հարաբերությունները շատ ավելի են խորացել, քան ՀԱՊԿ մյուս երկների միջև եղած հարաբերություններն են: Նրանցում  բացակայում է  անկեղծ համագործակցությունը: Այնպես որ, հայ-ռուսական ջերմ համագործակցությունը պետք է մյուսների համար լավ օրինակ ծառայի:

-Բնականաբար, ՀՀ և ՌԴ նախագահների ուշադրության կենտրոնում է եղել ԼՂ հիմնախնդիրը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ի՞նչ եք կարծում, մոսկովյան այցը ինչ-որ դեր կունենա՞  ընդհատված բանակցությունները ռուսական միջնորդությամբ տեղից շարժելու հարցում: Ի՞նչ  գործընթացի սպասենք:

-Իրոք, հետաքրքիր շեշտադրումներ կային երկու նախագահների խոսքում  ԼՂ խնդրի առնչությամբ:  Գործընթաց  լինելու է, և ոչ միայն ռուսական միջնորդությամբ, քանի որ  դրանում շահագրգռված  է և ԱՄՆ-ը, և Ֆրանսիան, այսինքն՝  համանախագահող երկրները: Փաստ է, որ այս պահին բանակցություններ չկան, բայց դրանք  անպայմանորեն պետք է շարունակվեն,  դրանում որևէ խոսք չկա: Հայկական կողմն այս հարցում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը:

Երկու նախագահների արտահայտած դիրքորոշումերը շատ կարևոր են: Ռուսական  կողմը վերահաստատեց Վիենայում ու Սանկտ -Պետերբուրգում ձեռք բերված  պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, նաև Արցախի ինքնորոշման իրավունքի հաստատման կարևորությունը: Այսօր շատ է խոսվում ստատուս քվոյի փոփոխության մասին,  կարխուԱդրբեջանը նկատի ունի միակողմանի զիջումներ հայկական կողմից,  բայց մենք նկատի ունենք հակառակը՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների վերադարձ Արցախի Հանրապետությանը: Այնպես որ, ստատուս քվոյի փոփոխությանը ես կուզենայի այս տեսանկյունից դիտարկել ու այն  չպատկերացնել որպես հայկական կողմի զիջում:

Ես  վստահ եմ, որ Մոսկվայում ևս քննարկվել է հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը: Արձանագրենք, որ եթե Ադրբեջանը հետաքննման մեխանիզմների տեղադրման հարցում ընդառաջ քայլ չանի  ու շարունակի  վայնասուն բարձրացնել, միևնույն է Հայաստանը միակողմանիորեն ներդնելու է այդ մեխանիզմները: Եվ համանախագահները սրանում կասկած չունեն: Հետևաբար, Ադրբեջանն էլ պետք է համակերպվի  այս գաղափարի հետ: Ադրբեջանական կողմի ձեռնարկած վերջին դիվերսիոն գործողության ժամանակ Հայաստանը կարողացավ բոլորին ապացուցել, թե ո՞վ է դրա հեղինակը, ո՞վ էր իրական մեղավորը՝  ներկայացնելով կոնկրետ փաստեր: Հայաստանը կարողացավ  հասնել նրան, որ այդ մեխանիզմները միակողմանիորեն կներդրվեն և  համանախագահողները, այդ թվում ՌԴ-ն,  համաձայն են դրան:

-Երկու երկրների նախագահներն  արձանագրեցինքոր նպատակ ունեն ռազմավարական փոխգործակցության խորացման ուղղությամբ շարունակել համատեղ ջանքերը: Ի՞նչ նոր քայլեր կարող ենք ակնկալվել այս ոլորտում:

-Հայաստանի  ու  ՌԴ միջև այսօր ընթանում է ակտիվ համագործակցություն, որը երրորդ կողմը շատ  ցավոտ է ընդունում: Դրա համար այս խնդրի շուրջ հրապարակավ խոսվեց առավելապես  ընդհանրական ձևակերպումներով: Եվ պարտադիր էլ չէ, որ փակագծերն ավելի բացվեն ու ավելին  ասվի՝  ի լուր աշխարհի:

Ես կարծում եմ, որ Հայաստանն ու  ՌԴ-ն այս ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարում, բայց ինչպես ասացի բարձրաձայնելու  անհրաժեշտություն չկա:

-<Ռուս-թուրքական հարաբերությունները մեզ խիստ չեն անհանգստացնում>,-  հայտարարեց ՀՀ նախագահն ու հավելեց. «Եղան մի շարք հոդվածներ, միգուցե հատուկ հոդվածներ, ու Հայաստանում մարդիկ սկսեցին ձեռքերով շարժումներ անել, երբ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռը, թե իբր մենք ուրախացանք, սակայն իրականում դա այդպես չէ>: Ի՞նչ էր ակնարկում ՀՀ նախագահը:

– Սերժ Սարգսյանն խոսեց այդ մասին, քանի որ այդ հարցը մեզանում շատ է շահարկվում, շատ է ասվում, թե ռուս-թուրքական հարաբերությունների լավացումն անպայման վտանգելու է Հայաստանը: Հիշենք պատմության էջերը, դրանք շատ կարևոր են  իրավիճակը ճիշտ ընկալելու համար: 1917 թվական,  բոլշևիկները եկան իշխանության, 1918-20թթ. Հայաստանում  իշխող ուժը ՀՅԴ-ն  էր: Եթե այն ժամանակ  Հայաստանը վարեր Ռուսաստանի հետ մերձացման քաղաքականություն, գուցե այլ կե՞րպ կընթանային  ռուս- թուրքական հարաբերությունները, գուցե  1921թ. մարտի  16-ին չկնքվե՞ր ռուս-թուրքական պայմանագիրը: Հայկական հարցում հիմա մենք  միանշանակորեն մեղադրում ենք ռուսական կայսրությանը:  Բայց հիշենք Աթաթուրքի որդեգրած  քաղաքականությունը, որը բնորոշ է թուրքերին՝ այսօր թշնամի ես, վաղը կարող ես դառնալ բարեկամ, իսկ մենք ասում ենք՝ չէ, սա մեր թշնամին է, ու վերջ: Եթե այդ մեծ քաղաքականության մեջ հայերս ճիշտ կողմնորոշվեին, գուցե ներկայիս Հայաստանը ա՞յլ սահմաններ ունենար: Ի վերջո, քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ չկան:

Հիմա այս ֆոնին դիտարկենք ներկան. այսօր  Հայաստանն ունի անկախ պետականություն, վարում է ազատ ու անկախ արտաքին քաղաքականւթյուն: Մենք հարաբերություններ ենք  հաստատում այնպիսի պետությունների հետ, որոնց հետ նույն Ռուսաստանը գտնվում է վատ հարաբերությունների մեջ, և հակառակը: Ու այս իրավիճակում Հայաստանի նախագահը հստակ ակնարկում է, որ ռուս-թուրքական հարբերությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Դա ակնարկ է նաև ուղղված նրան, որ մեր  հարաբերությունները արևմուտքի հետ՝ Եվրամիության  կամ ԱՄՆ-ի հետ, որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հայ-ռուսական  հարաբեությունների վրա: Սա նաև նշանակում է՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ չեն կարող որևէ ազդեցություն ունենալ ՀՀ-ՌԴ համագործոկցության վրա: Եվ այսպես շարունակ: Այստեղից բխում է  շատ կարևոր մի հետևություն.  ԼՂ հիմնախնդրի  լուծումը կապ չունի այլ երկրների  երկկողմ հարաբերությունների հետ ու այն պետք է լուծվի ընդհանուր սկզբունքի վրա: Սա էր ուզում ասել ՀՀ նախագահը:Հ նախագահը Ամենևին պատահական չէր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունը,  որ ԼՂ հիմնախնդրը Ադրբեջանի ներքին  խնդիրը չէ: Սա արդեն ակնհայտորեն փաստում է,  թե ինչպիսին է Ռուսաստանի  դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցում:

Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն