Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Պուտինը Հայաստանին հաջողություն է մաղթել սահմանադրական բարեփոխումների ավարտի և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում

Մարտ 15, 2017թ. 17:05

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին սահմանադրական բարեփոխումների ավարտի և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը լինի անկախ և կայուն, հայտնում է ТАСС-ը:

«Մոսկվա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքի համար կարևոր ժամանակահատվածում. ավարտվում է սահմանադրական բարեփոխման իրականացումը՝ ուղղված խորհրդարանական հանրապետության ստեղծմանը, առջևում Ազգային ժողովի ընտրություններն են»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարությունում:
Պուտինի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի նախընտրական արշավը, քվեարկության ընթացքը և արդյունքների ամփոփումը տեղի ունենան ազատ և ժողովրդավարության հիման վրա»: «Կցանկանայի ձեզ այդ հարցում հաջողություն մաղթել»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է նաև. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանի հարցում»:
Պուտինի գնահատմամբ՝ Հայաստանի նախագահի հետ այսօրվա բանակցություններն ավանդաբար «անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում»: Քննարկվել են երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն