Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է լիովին աջակցել ԼՂ հակամարտության երկուստեք ընդունելի հանգուցալուծումների որոնմանը. Պուտին

Մարտ 15, 2017թ. 19:53
Պուտին

Ռուսաստանը շարունակում է լիովին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխշահավետ հանգուցալուծումների որոնմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի համար հայտարարությունում, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: Ռուսաստանը շարունակում է լիովին աջակցել հակամարտության երկուստեք ընդունելի հանգուցալուծումների որոնմանը` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ անմիջական շփումների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն