Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ընտրական շտաբներն ընկալվում են որպես նյութական բարիքների բաշխման կետեր. իրավաբան

Մարտ 14, 2017թ. 17:55
Նորիկ Նորիկյան

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ գաղափարները պարտություն են կրել և իրենց տեղը զիջել ընտրակաշառքին: Այս կարծիքին է իրավաբան Նորայր Նորիկյանը, ով աղետալի է համարում նման իրավիճակը:

«Հաստատում եմ իմ այն դիրքորոշումը, որ այս ընտրությունների ելքը որոշելու են ռեյտինգային ընտրական ցուցակներում ընդգրկված անձինք, որոնցից ոմանք ունեն կասկածելի հեղինակություն և նյութական ահռելի ռեսուրսներ: Իմ համոզմամբ, այսօր չկա Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ բանավեճ, չկա քաղաքական օրակարգ, կամ այդ օրակարգը ձևավորելու հնարավարություն չի ընձեռնվում, հետևաբար առաջին պլան է մղվել ընտրակաշառք երևույթը»,- նշեց բանախոսը:

Նորիկյանը խորը հիասթափված է այն իրավիճակից, որ ձևավորվել է նախընտրական շրջանում. «Բացված ընտրական շտաբները հասարկության կողմից ընկալվում են տառացիորեն որպես նյութական բարիքների բաշխման կետեր. չեք գտնի մի շտաբ, որտեղ իրականացվում է տվյալ կուսակցության ծրագրերի և գաղափարների քարոզման գործընթաց: Հակառակը, դրանք ընդամենը որոշ նյութական միջոցներ տրամադրելու կամ ծառայություններ մատուցելու հաշվառման կետեր են, որտեղ մարդիկ մտնում են կոնկրետ ակնկալիքով»:

Իրավաբանն անընդունելի է համարում այն, որ քաղաքական ուժերից որոշները փորձում են քարոզ տանել, թե «վերցրեք գումարը, բայց ում ուզում եք՝ ընտրեք»:«Իմ խորին համոզմամբ, այդ անձինք պարզապես ապականում են ՀՀ սահմանադրությունը և օրենսդրությունը: Այնինչ հասարակության մեջ պետք է ձևավորվի անհանդուրժողականության մթնոլորտ ընտրակաշառք երևույթի նկատմամբ: Իսկ այսօր հասել ենք մի վիճակի, երբ հասարկությանը պատադրվում է կամ համոզվում իր իսկ իշխանությունը վաճառել: Սա հոգեբանական ու բարոյական աղետ է հասարակությունում»,- ասաց Նորիկյանը:

haymedia.am

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն