Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ընտրական շտաբները հասարակության որոշակի շերտի կողմից ընկալվում են որպես նյութական բարիքների բաշխման կետեր. Նորայր Նորիկյան

Մարտ 14, 2017թ. 17:05
Հայք- Կարեն Քոչարյան, Նորայր Նորիկյան

Ընտրությունների ելքը որոշելու են տարածքային ընտրացուցակներում ընդգրկված անձինք, որոնցից որոշները կունենան կասկածելի հեղինակություն և նյութական ահռելի ռեսուրսներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրավաբան Նորայր Նորիկյանը՝ նկատելով, որ այս ընտրություններում գաղափարները պարտություն են կրում:

«Քանի որ չկա Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ բանավեճ, չկա քաղաքական օրակարգ, առաջին պլան է մղվել ընտրակաշառք երևույթը»,-ասաց նա և մեջբերեց Ընտրական օրենսգրքի դրույթը ընտրակաշառքի վերաբերյալ, որով բացի կաշառք տվողից քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև կաշառք վերցնողի համար:

«Այսօր բացված ընտրական շտաբները հասարակության որոշակի շերտի կողմից տառացիորեն ընկալվում են որպես նյութական բարիքների բաշխման կետեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոչերին՝ ընտրակաշառք վերցնելու, սակայն նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու վերաբերյալ, Նորայր Նորիկյանն ասաց, որ նամն կոչ անողներն ապականում են Հայաստանի սահմանադրությունն ու օրենսդրությունը:

Լիանա Առաքելյան, tert.am

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն