Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Հող տալ-չտալու, տարածք հանձնել-չհանձնելու դիսկուրսը այլասերում է խնդրի էությունը

Մարտ 14, 2017թ. 14:24
Միհրան Հակոբյան

Հող տալ-չտալու, տարածք հանձնել-չհանձնելու դիսկուրսը ոչ միայն փակուղային է, այլև այլասերում է խնդրի էությունը: Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել ու տարածքային հարց չէ: Ինչքան էլ Ադրբեջանն ու գիտակցաբար կամ անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական շրջանակները փորձեն խնդրի էությունն այլասերել, միևնույնն է` Արցախի հարցը մարդու իրավունքների, մարդու ազատ կամաարտահայտության խնդիրն է:

Սա է անկյունաքարը, սա է պատճառը, մնացածը` հետևանքներ են: Պատճառահետևանքային խնդիրները հետուառաջ անելը եղել է ու կա Ադրբեջանի քաղաքականության հիմքը, այլ կերպ ասած` խնդիրը վերածել տարածքային հարցի և լուծումները փնտրել միջազգային իրավունքի «պետությունների տարածքային ամբողջականության» սկզբունքի համատեքստում:

Միհրան Հակոբյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն