Գլխավոր » NKR, TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանում շատ են խոսում հնարավոր սրացման մասին, բայց ԼՂ հակամարտության սրացումը արտաքին ուժերից ոչ մեկին այսօր պետք չէ. Լուկյանովը

Մարտ 14, 2017թ. 00:22
Լուկյանով

«Հայաստանում շատ են խոսում հնարավոր սրացման մասին հատկապես ապրիլյան դեպքերից հետո։  Սակայն տարբեր պատճառներով ղարաբաղյան հակամարտության սրացումը արտաքին ուժերից բացարձակ ոչ մեկին այսօր պետք չէ, ինչը շատ հարաբերական, բայց դրական է». նման կարծիք այսօր հայտնեց «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի գիտական տնօրեն, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:

 

«Հայաստանում շատ են խոսում հնարավոր սրացման մասին հատկապես ապրիլյան դեպքերից հետո։  Սակայն տարբեր պատճառներով ղարաբաղյան հակամարտության սրացումը արտաքին ուժերից բացարձակ ոչ մեկին այսօր պետք չէ, ինչը շատ հարաբերական, բայց դրական է»,- նշեց նա։

Քաղաքագետի կարծիքով, կոնֆլիկտի հնարավոր սրացումը ծայրահեղ վնասաբեր է, անպետքական և խանգարող Ռուսաստանի համար։ Նրա շահերից է բխում Հարավային Կովկասում հավասարակշության պահպանումը։

«Այս պահին փխրուն, բայց, համենայնդեպս, խաղաղ ստատուս -քվոյի պահպանումից բացի, այլ լուծում ես չեմ տեսնում»,- շեշտեց Ֆ. Լուկյանովը։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ը այլ խնդիրներով է զբաղված, Եվրոպան որպես գործոն հեռացվել է, Թուրքիայի դիրքորոշման բարոյականությունը  բոլորին հայտնի է, բայց նա նույնպես այժմ այլ, իր համար ավելի կարևոր խնդիրներով է զբաղված։

«Այդ առումով բացի այս կամ այն պետության ներքին տրամաբանությունից, արտաքին խթանիչ այս պահին չկա։ Իրարանցումը լինում է, երբ ներքին իներցիաները համապատասխանում են արտաքին շահերին, իսկ արտաքին շահ ղարաբաղյան հակամարտության մեջ այս պահին չկա»,- ամփոփեց քաղաքական վերլուծաբանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն