Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ. Կարեն Կարապետյան

Մարտ 13, 2017թ. 18:40
Կարեն Կարապետյան

Անդրադառնալով նախօրեին ՕՐՕ դաշինքի շուրջ տեղի ունեցածին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է՝ «Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»

Հիշեցնենք, որ Ջրառատ գյուղում ՕՐՕ-ի  քարոզարշավից հետո փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամ գյուղապետը սպառնալիք էր հնչեցրել դաշինքի համակիրի հասցեին: Տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, կան մարմնական վնասվածք ստացածներ:

Սեյրան Օհանյանը կատարվածի առնչությամբ ասել է. «Միջադեպից, կռվից հետո, նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակցիների հմուտ գործողությւոնների արդյունքում այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին»:

Իրավապահները  բերման են ենթարկել ոչ թե ատրճանակով սպառնացողին, այլ միջադեպը կանխած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին։

«Իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են և իրենց ես խնդրել եմ և հորդորել, որ այդպես չի կարելի, և երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում։ Ասել եմ հավասարաչափ կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք»,- հայտարարել է Օհանյանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն