Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կոմկուսի թոզփչոցին

Մարտ 12, 2017թ. 00:27
ՀԿԿ+

Եղիշե Չարենցին աքսորած կոմունիստներն այսօր ընտրապայքարի են ելել հենց չարենցյան խոսքերը շուրթերին.  <<Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…>>: Երևի նման դրվագներն են պատճառը, որ քաղաքականությունը հաճախ անվանվում է անբարոյականություն:

Իր հնոտի գաղափարներով դաշտ իջած կոմունիստները զարմացած են, թե մարդիկ ինչո՞ւ իրենց չեն դիմավորում ցնծությամբ՝ ալ դրոշներով, փուչիկներով կամ էլ չեն աղաղակում խորհրդային՝ ուռա՛, ուռա՛-ն:  <<Այ, մարդիկ, մենք եկել ենք, որ ձեզ լավ բաներ ասենք, լավ երկիր կառուցենք ձեզ համար, լավ երջանիկ օրեր տանք, իսկ դուք չեք ուզո՞ւմ, էս ի՞նչ տարօրինակ մարդիկ եք>>,-  գյուղացիների վրա մունաթ էր գալիս մի ՀԿԿ-ական՝ տեսնելով իրենց դատարկ հանրավաքը:
Իսկ երբ որևէ կոմունիստի շփոթվես ու հարցնես, լավ, ի՞նչ եք անելու մտնելով անկախ Հայաստանի խորհրդարան, ի պատասխան աչքիդ առաջ կընկնեն <<նաստալգիայի>> գիրկը, ու կսկսեն պատմել <<երանելի>> 70 տարիների մասին:

Մտածում ես՝ էս մարդիկ կամ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրողություններից, գլոբալ քաղաքականությունից խաբար չեն, կամ էլ իրենց ՙխայսաթի՚ համաձայն զբաղված են ժողովրդի աչքին թող փչելով:

ArmArlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն