Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԱԿ-ի ահաբեկչական քարոզը

Մարտ 11, 2017թ. 21:05
Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ը շարունակում է իր քարոզարշավով հասարկությանն ահաբեկել ու սպառնալ ընտրողին, եթե  հանկարծ իրենց չընտրեն, ապա ապրիլի 2-ից հետո պատերազմ է լինելու: Ուրեմն, որպեսզի դա չլինի ապրիլի 2-ին ժողովուրդը պետք է ՀԱԿ-ի անվան դիմաց մի մեծ ՙՙպտիչկա՚՚ դնի: Քիչ է մնում մտածենք՝ կարող է՞ Տեր-Պետրոսյանն ու Ալիևը ներքին պայմանավորվածության մեջ են, կարող է՞ մենք էլ ամերիկացիների պես կասկածենք, թե Ալիևը Հայաստանում ուզում է Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած քաղաքական ուժին՝ ՀԱԿ-ին իշխանության բերել: Ինչպես քաղաքագետներն են սիրում ասել՝ ՙՙերբեք մի ասեք՝ երբեք՚՚:

Ոչ պակաս մտահոգիչ են Արցախից հասնող լուրերը, նաև ֆեյսբուքյան գրառումները, թե բանակում տղերքը զարմացած հարցնում են՝ քարազարշավում էդ ի՞նչ խոսակցություններ են շրջում հողերը տալու մասին, ՀԱԿ-ն իր ապազգային քարոզարշավով բանակն է՞ փորձում բարոյալքել՝ այդ հարցը քննարկման առարկա դարձնելով:

Ինչևէ, երեկվա օրը ՀԱԿ-ի համար լավ չավարտվեց, կայքերից մեկը լուր տարածվեց, թե ինքնասպանություն է գործել երևանաբնակ 41-ամյա Վարդուհի Սարոյանը։ Կայքի հրապարակման համաձայն՝ Վ. Սարոյանը ինքնասպանությունից առաջ նամակ է գրել հարազատներին՝ խնդրելով իր արարքի մեջ ոչ ոքի չմեղադրել։

Նշվում է, որ ինքնասպանություն գործած կինն ունեզրկվել է և դրա մեջ մեղադրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին: Վերջինս, պարզվում է, շատերից է գումարներ առել- թռել ու հիմա գտնվում է հետախուզման մեջ: Ենթադրելի է, որ ՀԱԿ-ականներն իրենց ոճին հարիր, կշտապեն այս լուրը քաղաքականացնել, ասենք՝ կինն ինքնասպան է եղել իշխանության պատվերով, որպեսզի ընտրությունների նախաշեմին վարկաբեկեն իրենց նախագահ Տեր-Պետրոսյանի ՙՙանբիծ՚՚ անունը:

ArmArlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն