Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Ծառուկյանի ՙՙպիառշիկները՚՚ լավ չեն աշխատում, եթե չեն կարող փոխել մեծահարուստ գործարարի ներքինը, գոնե փոխեն արտաքինը

Մարտ 11, 2017թ. 23:55
Ծառուկյան

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց ՙՙԾառուկյան դաշինք՚՚-ը գլխավորող Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառք բաժանելու փաստը, այն տարբեր իրավաբաններ որակեցին ՀՀ օրենքի խախտում՝ քրեորեն հետապնդելի արարք: Չուշացավ նաև ԿԸՀ նախազգուշական արձագանքը: Ու մեկ օր անց Ծառուկյանը կարծես թե փոխեց իր մարտավարությունը: Մինչդեռ իրականում նա ամենևին էլ չի հրաժարվել ընտրակաշառք բաժանելու իր հին ու ՙՙբարի՚՚ սովորույթից, պարզապես, հիմա դա անում է այլ ՙՙփաթեթավորմամբՙ՚ ՝ քողարկված ձևով:

Երեկ Արագածոտնի մարզ այցելած գործարարը ժողովրդին կրկին խոստանում էր՝ տալ, բայց այլ կերպ. ՙՙՈւրեմն, հարգելի ժողովուրդ, տալու եմ, բայց դա կանեմ ապրիլի 2-ից հետո՚՚: Ի՞նչ է սա, եթե ոչ կաշառքի մասին տրված նախընտրական խոստում: Մինչդեռ ԲՀԿ-ից պոկված ՙՙԱլյանս՚՚-ի Տիգրան Ուրիխանյանը, ով դեռ մեկ ամիս առաջ քարը քարին չթողնելով անխնա քննադատում էր ընտարակաշառք երևույթն ու այն բաժանել ցանկացողներին, երեկ իր ճղճիմ բառապաշարով ճգնում է ապացուցել, թե Ծառուկյանն ընդամենը բարեգործություն է անում: Դե արի ու մի… զարմանա:

 

Ի դեպ, մեր տեղեկություններով ՙՙԾառուկյան դաշինք՚՚-ի գյուղական ակտիվիստները նախապես գյուղի բնակիչներին պատվիրում են դաշինքի հանրահավաքին գալ ծրարված նամակներով, որոնք կպարունակեն խնդրանք, աղաչանք, պաղատանք՝ ուղղված ՙՙմեծն բարերարին՚՚, հետո այդ ծրարները օդում թափահարել և ծափ ու ծիծաղով, հա, մեկ էլ աղուհացով դիմավորել Ծառուկյանին: Սա, իհարկե, մտածված սցենար է, որով մի կողմից ընտրակաշառք բաժանելը կդիտվի մարդկանց խնդրանք-աղաչանքներին բարեգործի պատասխան քայլ, ասել է, թե բարեգործություն, մյուս կողմից՝ կստեղծվի պատկեր, թե Ծառուկյանը այն միակն է, որին ազգովի աղաչում-պաղատում են մտնել խորհրդարան:  Արագածոտնի մարզի գյուղերում այս սցենարն երեկ ամբողջությամբ բեմադրվեց:

ՙՙԾառուկյան դաշինք՚՚-ի կողմից վարձված քաղտեխնոլոգներն ու ՙՙպիառշիկները՚՚ հնարավոր բոլոր մեթոդները գործի են դրել Ծառուկյանից ՙՙհզոր, մեծ բարեգործի՚՚-ի կերպար ՙՙձուլելու՚՚ համար: Անգամ գործարարի հագուկապն է փորձ արվել ծառայեցնել այդ նպատակին. երկար, սև վերակուն հագին՝ ՙՙքամի՚՚ անելով ու հավաքված բազմության շարքերը ճեղքելով անցնում է գանգահեր տղան: Բայց, անկեղծ ասած, սև ու երկար վերարկուն բավական անհաջող է ստացվել, նույնիսկ մի տեսակ վախեցնող է՝ դրակուլային բան կա մեջը: Այնպես որ, Ծառուկյանի քաղտեխնոլոգներին խորհուրդ կտանք, եթե չեն կարող փոխել մեծահարուստ գործարարի ներքինը, գոնե փոխեն արտաքինը:

ArmArlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն