Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին ապրիլյան պատերազմի ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ. Սեյրան Օհանյան

Մարտ 11, 2017թ. 23:10
ՕՐՕ 3

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով Ավանի բնակիչներին, ասել է.

Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին ապրիլյան պատերազմի ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։ Որևէ ձայն կամ մանդատ չարժե նման քայլ անելու համար։ Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցույշթյուններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ–ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է իր հայրենիքի պաշտպանությանը, որպես մարդ, ով առաջին գծում իր մարտական ընկերների հետ պատրաստ է եղել ամեն վայրկյան զոհելու իր կյանքը, որպես մարդ, ով երկար տարիներ եղել է պաշտապնության նախարար, և վերջապես որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց, և հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանել մեր հայրենիքը։

Ապրիլի 2–ին մենք ընտրելու ենք ՀՀ իշխանությունն ամբողջությամբ՝ և՛ Ազգային ժողով, և՛ Կառավարություն, և՛ նախագահ, որոնք պետք է ապահովեն ՀՀ առաջընթացը։ Մենք պետք է ընտրենք այնպիսի մարդկանց, ովքեր փորձառու են, ովքեր ազնիվ են։ Մեզ անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից ոչինչ և ոչ ոք առավել կարևոր չէ։

Մեզ պետք են արմատական բարեփոխումներ, նոր մշակույթ է պետք, որը պետք է ներառի ոչ միայն տարբեր տիպի որոշումներ ընդունելը, հեռանկարային պլանավորումը, այլ նաև հասարակ մարդու հետ վարվելու ունակությունը, նրանց հետ աշխատելու մեթոդները, սկզբունքները և ձևերը, նրանց մոտ լինելը, և վերջապես հաշվետվությունը ժողովրդի առջև։

Մենք եկել ենք մեր դաշինքով իշխանությունը ժողովրդին տալու և միասին փորձելու մեր կառավարումն ավելի արդյունավետ դարձնել։ Մենք այստեղ ենք ոչ թե իշխանություն ձեռք բերելու համար, այլ ձեր հետ միասին իշխանությունը վերցնելու և ձեր հետ միասին ձևավորելու։ ՀՀ ապագան կերտելու համար մեր դաշինքն առաջարկելու է լավագույն կառավարիչներին ընդգրկել մեր Կառավարություն՝ գործադիրում, օրենսդիրում և այլ օղակներում։

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարումը՝ մենք հավասարաչափ ենք վերաբերվելու և՛ մայրաքաղաքին և՛ ՀՀ բոլոր բնակավայրերին։ Մեր գործունեության հիմքում համաչափ զարգացումն է լինելու և՛ տարածքային առումով, և՛ ոլորտային, բովանդակային առումով։ Որպեսզի զինվորն ամուր կանգնած լինի սահմանին, նա իր թիկունքում պետք է զգա մեր ժողովրդի տաք շունչը, սահմանամերձ բնակավայրերի խաղաղ արարումը։ ՀՀ–ի համար էվոլյուցիոն, դանդաղ զարգացումն անթույլատրելի է,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով,– մենք պետք է հենվենք փոքր դրականի վրա և ապահովենք թռիչքային աճ, թռիչքային փոփոխություններ։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն