Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Վրացական հրաշքի հայկական տարբերակ. zham.am

Մարտ 11, 2017թ. 00:07
Սեյրան Օհանյան

Այսօր մարզային հանդիպումներից մեկի ժամանակ Սեյրան Օհանյանը խոսեց Հայաստանի զարգացման իր տեսլականի մասին՝ բերելով հարևան Վրաստանի օրինակը: Իսկապես¸ մենք այդ երկրից շատ բան ունենք սովորելու: Շատերն են հիշում¸ թե ինչպիսի ծանր տնտեսական ու քաղաքական վիճակում էր այդ երկիրը¸ երբ Սաակաշվիլին եկավ իշխանության¸ և բոլորս ականատես եղանք¸ թե ինչպես Սաակաշվիլիին հաջողվեց կարճ ժամանակում երկիը կանգնեցնել զարգացման ուղղու վրա:

Այստեղ շատ կարևոր է¸ և Սեյրան Օհանյանն էլ դա շեշտեց¸ որ տնտեսական ու քաղաքական ներքին բարեփոխումները չպետք է զուգորդվեն արտաքին վեկտորի կտրուկ շրջադարձով¸ ինչպես եղավ Վրաստանում: Պետք է փոխառել այն դրական փորձը¸ որ կար ու սովորել ուրիշների սխալների վրա՝ չկրկնելով դրանք:

Սաակաշվիլիին շատ կարճ ժամանակում հաջողվեց հաղթահարել կոռուպցիան և ազատականացնել տնտեսությունը¸ ներգրավելով արտասահմանյան¸ այդ թվում նաև հայկական կապիտալը: Մենք էլ պետք է այդ ճանապարհով գնանք: Իհարկե¸ տեսանք նաև¸ որ Վրաստանում այդ բարեփոխումները զուգորդվեցին Ռուսաստանի հետ առճակատմամբ¸ սակայն պետք է հասկանալ¸ որ այդ գործընթացները զուգահեռ էին ընթանում և մեկը մյուսով պայմանավորված չէր: Այսինքն ժողովրդավարության հաստատումը¸ տնտեսության ազատականացումն ու զարգացումը պայմանավորված չէին Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով և հայացքը դեպի ԱՄՆ դարձնելով:

Այսպես¸ մենք ունենք հաջողության հասնելու բավականին արդյունավետ բաղադրատոմս¸ որը կարող ենք կիրառել՝ հարմարեցնելով այն սեփական երկրի առանձնահատկություններին:

Ոմանք փորձեցին Օհանյանի այս հայտարարությունը շահարկել¸ ասելով¸ թե իբր այդ զարգացման համար վրացիները վճարեցին տարածքով¸ սակայն պարզ է¸ որ դա այդպես չէ: Նախ¸ Աբխազիան ու Հարավային Օսիան փաստացի արդեն վաղուց Վրաստանի մաս չէին կազմում և երկրորդ¸ դրանք կորցնելու պատճառը Ռուսաստանի հետ բացահայտ առճակատումն էր¸ այլ ոչ թե տնտեսական ու ներքին քաղաքական բարեփոխումները: Այսպիսի խոսակցությունները ակտուալ կլինեին Ադրբեջանում¸ քանի որ իրականում Աբխազիան ու Հարավային Օսիան ոչ ավելի էին Վրաստանի մաս¸ քան այսօր Արցախը՝ Ադրբեջանի:

Տիգրան Ափունց

Հ.Գ. Այստեղ մեկ այլ նմանություն էլ կա: Սեյրան Օհանյանն էլ Միխաիլ Սաակաշվիլիի պես իշխանական թիմի նախկին ներկայացուցիչ է¸ ով դարձել է ընդդիմություն և պայքարում է իր նախկին թիմի դեմ: Համոզված եմ¸ որ Սաակաշվիլիի պարագայում էլ քիչ չէին իրենց ընդդիմադիր հռչակած լրատվամիջոցներն ու գործիչները¸ որոնք Սաակաշվիլիին մեղադրում էին իշխանական պռոեկտ լինելու մեջ: Նույնը տեղի է ունենում այսօր Սեյրան Օհանյանի դեպքում: Սակայն ինչպես Սաակաշվիլին այն ժամանակ վստահորեն իր գործն էր անում¸ այնպես էլ Օհանյանն այսօր ուշադրություն չի դարձնում նման կարգի խոսակցություններին: Արդյունքում բոլորը տեսան¸ որ Սաակաշվիլին իրոք գալիս էր երկիրը փոխելու և փոխեց: Օհանյանն էլ նման կերպ կհասնի հաջողության:

Zham.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն