Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Մարզերի բնակիչները ընդդիմության երեսը տարիներով չեն տեսնում, կամ էլ միայն կապույտ էկրանից, ու էդ սրտով էլ կկատարեն իրենց քվեարկությունը

Մարտ 10, 2017թ. 23:43
Նախընտրական

Մարզերում նախընտրական եռուզեռը նոր փուլ է թևակոխում: Մեկմեկու հերթ չտալով մասնավորաբար, սահմանամերձ գյուղեր են վազում ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տարիներով ո՛չ հիշել են, ո՛չ էլ երբևէ ոտք դրել այդ գյուղերում: Իսկ հիմա շտապում են ու կոկորդ պատռելով բոցաշունչ ելույթներ ունենում:

Հարց է առաջանում, ընտրողի քվեն ստանալու համար արդյունավետ կարո՞ղ են լինել մարզերի բնակիչների երեսը ընտրությունից ընտրություն տեսնող քաղաքական ուժերի այսօրվա մարաթոնը: Ընդդիմությունը, մանավանդ խորհրդարանական, այդպես էլ չգիտակցեց, որ 5 տարի շարունակ ԱԺ ամբիոնին կառչած բողոքելու, հայհոյելու փոխարեն գոնե մեկ-մեկ մարզեր գնալ էր պետք: Չգիտակցեց, որ ինքն էլ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ իշխանության մի թև է ու քննադատությունից բացի գործ ունի անելու, ինչի համար և բավական բարձր աշխատավարձ է ստանում:

Այսօր էլ չի գիտակցում, որ տարիներով իրեն միայն կապույտ էկրանից տեսնող ընտրողը նույն սրտով էլ կատարելու է իր քվեարկությունը: Այնպես որ, եթե վաղը ընտրողը նման ընդդիմադիրներին ձայն չտա՝ արդար կվարվի:

Իսկ ընտրությունների նախաշեմին մեկ-երկու օրով հյուր գնալը՝ ոչինչ չի փոխում, դա նման է չարածի դիմաց ձայներ մուրալուն, մինչդեռ քաղաքական մուրացկանությունն անպտուղ է:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն