Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Այսօր Սեւանն անօրինական, խայտառակ օգտագործվում է, Սեւանը դարձրել է ձկնաբուծարան

Մարտ 9, 2017թ. 22:19
Սևանը

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների ելույթներից  հետո դահլիճում ներկա մի կին վեր կացավ եւ խոսելու թույլտվություն խնդրեց: «Մարտունու կանանց համայնքային ֆոնդ» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ Անահիտ Գեւորգյանն էր, որը դժգոհեց, կամ ավելի ճիշտ է ասել՝ փոքրիկ բողոքի ակցիա արեց, նրան սատարում էին մի քանի երիտասարդներ՝ պաստառներով: «Մենք 9 ամիս ձմեռվա տակ ենք, մենք 9 ամիս վառելիք ենք վառում, եւ այստեղ, այս մարդիկ, այս բարձր լեռնային 2000 մ բարձրության վրա եկել են այս մի կտոր լճի եւ բնության համար»,-ասաց տիկին Գեւորգյանը:

Նրա խոսքերով՝ «Այսօր մեր լիճը բզկտվում է, այսօր մեր բնապահպանական խնդիրը մեր համար առաջինն է, ոչ գործազրկություն, ոչ արտագաղթ մեզ այդքան չի հուզում, որովհետեւ մեր ապագան է վտանգված: Գործող բոլոր ղեկավարներին հետաքրքրում է այնքանով, ինչքանով իր աթոռը: Եթե աթոռ չկա, Սեւանը նրանց չի հետաքրքրում: Այսօր Սեւանն անօրինական, խայտառակ օգտագործվում է, առաջին՝ Սեւանը սնուցող գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցվում: Դա «Սեւանի մասին օրենքն է», ոչ մի տեսակի հիդրոէլեկտրոկայան չի կարելի կառուցել: Ռամզեսը ժամանակին ասել է՝ «ես ոչ մի հոսող ջրի առջեւ քար չեմ գցի: Էնդեմիկ բոլոր ձկնատեսակներն ու կենդանական աշխարհն է վերանում՝ լցվելով տուրբինի մեջ ու վերանում: Մարտունու գետում նույնիսկ գորտ չի մնացել, էլ չեմ ասում այն անօրինական կառույցները եւ խողովակները, որոնք տարին մի քանի անգամ տրաքում են եւ ողողում են ամբողջ հողատարածքները: Այսօր Սեւանը դարձրել է ձկնաբուծարան: Ցանցային ձկնաբուծարաններ են դարձրել Սեւանը՝ լցնելով այնտեղ ազոտ, ֆոսֆոր»:

Տիկինն ասաց, որ Սեւանը աչքի լույսի պես պետք է պահել, հակառակ դեպքում նրանց վերջը կգա առանց Սեւանի, ապա խոսքը դիմելով ՀՅԴ-ին, որպեսզ քաղաքական ուժ եւ կառավարության մաս, խնդրեց ուշադրություն դարձնել խնդրին: Տիկին Գեւորգյանի խոսքը դահլիճում բուռն ծափահարություններով ընդունեցին:

Աղվան Վարդանյանը տիկնոջը շնորհակալություն հայտնեց կազմակերպված ու լավ խոսքի համար, նկատելով, որ երբ ասում է՝ մենք ենք որոշում, մենք պիտի գիտակից լինենք, որ ճիշտ որոշում կայացնենք, խոսքն այս տեսակ մարդկանց մասին է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/09/864108/

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն