Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Աստված ողորմի և պահպանի մեր ազգը՝սպասվող փորձությունների ժամանակ

Մարտ 9, 2017թ. 15:14
Պարգև Օհանյան

Հետաքրքիր բան է՝ ընտրական իրավունքը: Կարելի է ասել՝ առաջին իրավունքն է, և առաջին ազատությունը՝ տրված Աստծու կողմից՝ մարդուն: Աստված ավարտելով արարչագործությունը և ամեն ինչ բարի ստեղծելով, ընդգծելու համար մարդու ազատությունը, ստեղծեց /սահմանեց/ նաև արգելք՝ «արգելված պտուղ»,որի ճաշակումը, թեև խոսքով,պատվիրանով արգելեց, սակայն գործնականում, փաստորեն, «թույլատրեց»՝ տալով ընտրության հնարավորություն՝ ճաշակել այն և ճանաչել նաև չարը, կամ ապրել Բարու մեջ՝ /իսկ «Ոչ ոք բարի չէ,այլ միայն Աստված»/Ղուկաս18.19/ մինչև բավարար հասունությունը՝ նաև չարը ճանաչելու համար:

   Գիտակից ամբողջ կյանքի ընթացքում մենք կանգնած ենք ընտրության առջև՝  ին՞չ ուտել,ի՞նչ հագնել,ի՞նչ մասնագիտություն ընտրել… Ամեն մի /սահմանադրական/ իրավունք ընտրության իրավունք է և իրավունքը իրավունք չէ,եթե չկա ընտրության հնարավորություն՝ այդ իրավունքից օգտվելու կամ չօգտվելու:Ասենք՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն. ոմանց կարծիքով՝ նաև չաշխատելու իրավունք, կամ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք. որոշ «քաղաքակիրթ»երկրներում /որոնց հետ հավասարվել,«եղբայրանալ» են ուզում մեզանից շատերը/ նաև համասեռ…  իսկ դա վերջն է, քանզի գործնականում կվերանան ընտանիքները /չկա որդեծնություն, չկա և ընտանիք/, կվերանա հասարակությունը, հետևապես և պետությունը:

Կամ կյանքի իրավունքը ընտրություն է՝ կյանքի /ապրելու և ապաշխարհելու/ ու մահվան՝ ինքնասպանության միջև, որը ոչ մի դեպքում արդարացված չէ, քանզի կյանքն Աստված տվել, Աստված էլ պետք է վերցնի,կամ կարծիքի,խոսքի ազատության իրավունքը՝ ընտրություն է. և ոչ միայն խոսելու և չխոսելու,կարծիք հայտնելու կամ չհայտնելու,այլև հաճոյախոսելու և չարախոսելու,ճշմարիտը խոսելու և ստելու,օրհնելու և անիծելու,հայհոյելու միջև,կամ մտքի,խղճի և կրոնի ազատության իրավունքը՝ ընտրություն է.և ոչ միայն հավատքի և անհավատության,այլև մեր հայրերի՝ Հայ Առաքելական Եկեղեցու և մեր ազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող օտար կրոնական կազմակերպությունների, քրիստոնեության և հեթանոսության կամ աթեիզմի միջև: Մենք ենք ընտրում մեր ճանապարհն ու ճշմարտությունը, և մեր ձեռքերում է մեր ապագան, մեր կյանքը, սակայն տնօրինում է Աստված:

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»,-ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոս/Հովհ.14.6/: ՈՒմ էլ ընտրեք առաջիկա ընտրություններում,ով էլ հաղթի,չհուսահատվեք,որովհետև Աստված մեզ չի թողնի:Ամենակարևոր ընտրությունը,որ պետք է անենք՝ Սերն է, ընտրությունը՝ միմյանց սիրելու,հետևապես ներելու և ատելու,նախանձելու,բամբասելու,դատելու միջև:

Աստված ողորմի և պահպանի մեր ազգը՝սպասվող փորձությունների ժամանակ:

Պարգև Օհանյան, Իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն