Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ուստա՜, Մկոն փողը չի տվել

Մարտ 9, 2017թ. 01:01
Ծառուկյան

Հարվարդի համալսարանը, դժբախտաբար, չավարտած Ծառուկյանը բացել է հազար ու մի խոստումների պարկը: Աջ ու ձախ շռայլում է՝ մեկին գազ քաշելու փող է տալիս, մյուսին՝ բժշկվելու: Օգնական Հայկին էլ թուղթն ու գրիչը ձեռքին հազիվ հասցնում է գրառել Ծառուկյանի հրահանգները. ՙՙՀայկ, գրի, էս մարդուն գազի փող է պետք, Հայկ գրի՝ վիրահատության փող է ուզում, Հայկ, կռիշ կապելու հարց կա՚՚… ու էսպես բացահայտ ընտրակաշառք բաժանելով՝ բարեգործության անվան տակ, պարոն Ծառուկյանն շեն առ շեն առաջ է շարժվում:

Մեկ էլ հոպ՝ անակնկալ, դեմը փակեց բերդավանցի Աֆրիկ պապն ու բեմ բարձրանալով մեծահարուստ Ծառուկյանին փաստի առաջ կանգնեցրեց: Պահանջեց իր 100 կգ խաղողի փողը: Պարզվեց՝ հարուստ գործարարը, որն այսօր շռայլորեն ՙՙբարեգործություն՚՚ է անում, դեռ մեկ տարի առաջ գյուղացուց խաղող է մթերել ու փողը չի տվել:

Փաստորեն՝ գյուղացու ապրուստի միջոցը յուրացրել է: Ծառուկյանի թիմակիցները գյուղացու արդար պահանջը լռեցնելու համար մի գլուխ ծափահարում էին ու ծիծաղում, փորձելով ասվածը հումորի վերածել, չնայած դրան գյուղացին չէր դադարում ու շարունակում էր պնդել՝ ՙՙԿատակ չեմ անում, ճիշտ եմ ասում, պարոն Ծառուկյան, խոստացի, որ փողս տալու ես՚՚:

Տեղեկացնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ արձագանքել է Ծառուկյանի ՙ՚բարեգործական՚՚ ակցիարներին ու այն որակել անօրինական գործողություն: Իսկ քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընտրակաշառքի այս փաստերի հիման վրա վարույթ հարուցել:

ArmArlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն