Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն

Շնորհավո՛ր գարնանային տոնդ , ՊԱՅԾԱ՛Ռ ՀԱՅՈւՀԻ

Մարտ 9, 2017թ. 00:36
Մարի

ԳԱՐՈւՆՆԵՐԴ ԼԻՆԵՆ ՍԻՐԱՌԱՏ,
ԿԱՐՈՏՆԵՐԴՆ ԹՈՂ ՏՈւՆ ԴԱՌՆԱՆ
Գեղեցիկի ու բարու Քրմուհի
Իմ ՄԱ’ՅՐ ՀԱՅՈւՀԻ,
ԻՄ Քու’յր ՀԱՅՈՒՀԻ,
ԻՄ ԱՆՈւՇ ԴՍՏՐԻ’Կ ՀԱՅՈՒՀԻ

Շնորհավո՛ր գարնանային տոնդ ,
ՊԱՅԾԱ՛Ռ ՀԱՅՈւՀԻ…


Հոգուդ լույսն ու բարությունը հազարամյակներ ուղեկցել են իմ ժողովրդին իր ամենադժվար ու նաև Հաղթանակների ճանապարհին…
Հայերեն ԿԻՆ բառը ի սկզբանե նշանակել է թագուհի, այսինքն՝ընտանիքի ու երկրի երկրորդ առաջնորդ:
Այսօրվա անգլերենում թագուհի բառը`Queen, հենց հայերեն ԿԻՆ բառն է, որը պահպանել է իր նախնական իմաստը,
Ամեն ՀԱՅՈւՀԻ մի իսկական ԹԱԳՈՒՀԻ Է՝ իր խելքով , իր գեղեցկությամբ , իր իմաստությամբ, իր բարությամբ , կյանքի հակամարտության դաշտում՝ իսկական զորավար,ռազմի դաշտում կռվող իր թագավորի կողքին՝ իսկական Ռազմի Աստվածուհի…
Զավակածնության գործում`մի բեղուն Անդաստան,
Զավակներին փորձանքից պաշտպանելիս՝
իսկական անհաղթ Առյուծ,
Իր օջախի կրակը վառ պահող աստվածապարգև Տաք Շունչ…
Բազում են արժանիքներդ, Սիրելի՛ ՀԱՅՈՒՀԻ….
Սիրված լինես քո Թագավորի կողմից ու գնահատված ,
և ՆԱ քեզ գնահատի ոչ միայն միամսյակից միամսյակ ,
այլև կլոր տարին ու ամբողջ կյանքում…
Թող քո Թագավորը չմոլորվի օտար դաշտերի թունավոր ծաղիկների բավիղներում…
Քեզ՝Հայոց անապակ Դաշտերիս բոլոր բուրավետ ու բալասան ԾԱՂԻԿՆԵՐԸ…..
ՔԵԶ` ԿՅԱՆՔԻ ԱՆԱՂԱՐՏ ՎԱՅԵԼՔ…

Մարի Բարսեղյան-Խանջյան

գրող, հրապարակախոս

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն