Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կանանց ազդեցության տակ գտնվողը

Մարտ 9, 2017թ. 00:24
Արթուր ԲԱղդասարյան

Այսօր ասուլիս հրավիրած ՙՙՀայկական վերածնունդ՚՚-ի նախագահ Արթուր Բաղդասարյանն անկեղծացավ, թե կանանց ճնշմանը ոչ ոք չի կարող դիմանալ, իսկ անձամբ ինքը՝ ՙՙԿանանց ազդեցության տակ է գտնվում միշտ՝ ընտանիքում, միջավայրում՚՚: Լա՞վ է, թե՞ վատ՝ քննարկման մեկ այլ թեմա է: Այդ խոստովանությունից հետո Բաղդասարյանը խոսքը փոխանցեց ՙՙանդիմադրելի՚՚ Հեղինե Բիշարյանին, որը որպես կին քաղաքական գործիչ կոչ արեց հայ կանանց լինել ուժեղ ու վճռական: Հետո խոսեց բազմազավակ ընտանիքներին ուշադրություն դարձնելու մասին ու ինչպես միշտ պոպուլիզմի դոզան տեղը պահեց:

Պարզվեց, որ ըստ Բիշարյանի, պետությունն ամբողջությամբ անտեսել է բազամազավակ կանանց, մինչդեռ միակ ուժը ՀՎԿ դարձած ՕԵԿ-ն է, որ տարիներով կռիվ է տվել ու համոզել հայրենի կառավարությանը՝ գուրգուրել կանանց: Ինչն այդպես էլ չի ստացվել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն