Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Որոշ քաղաքական ուժեր իրենց քարոզչությանն են ծառայեցնում որդեկորույս մայրերի վիշտը. սա անբարոյականություն է

Մարտ 9, 2017թ. 00:13
Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan

Այսօրվա տոնական օրը որոշ ուժերի  թեթև ձեռքով մթագնեց. ականատես եղանք մի շատ ցավալի երևույթի,  քաղաքական ուժեր կան, որ սկսել են օգտագործել մեր որդեկորույս մայրերի վիշտը՝ այն ծառայեցնելով սեփական քարոզչությանը:

ԲՀԿ-ն  ընտրողներին կոչ է անում քվեախցիկ մտնելիս պատկերացնել, որ իր կողքին կանգնած են ապրիլյան պատերազմում ընկած տղաների հոգիները, իսկ ՀԱԿ-ը սեփական խոսափողն է դարձրել սևազգեստ մայրերին:

ՀԱԿ-ՀԺԿ-ն, երբ իր ցուցակներում որպես պատգամավորության թեկնածուներ ընդգրկեց մեր զոհված զինվորներից մի քանիսի մայրերին, պարզվում է դա պատահական չարեց ու հստակ նպատակ ուներ: Եվ երեկ գործեց ՀԱԿ-ի նախօրոք մտածված պլանը. Արմավիրում կազմակերպել էին ՙՙԿանայք հանուն խաղաղության՚՚ խորագրով միջոցառում, ու առաջ մղեցին դաշինքի կին թեկնածու Անահիտ Կիրակոսյանին, որի որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը 2008-ին զոհվել է Մարտակերտում: Սևազգեստ կնոջ շուրթերով ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց իր՝ ՙՙհողերը տանք ու պրծնենք՚՚ վտանգավոր թեզը: Բարոյակա՞ն է արդյոք այս քաղաքական ուժի վարքագիծը՝ պատասխանը կտա ընտրողը ապրիլի 2-ին:

Իսկ առհասարակ, ՀԱԿ-ի բոլոր հավաքները նկատելի սակավամարդ են: Մարդիկ չեն էլ թաքցնում, որ հոգնած ու վերջնականապես հիասթափված են անվանափոխված ՀՀՇ-ից: Որքան էլ ՀԱԿ առաջնորդը գովադային պաստառներից ընտրողին ներկայանա երիտասարդ տարիների լուսանկարով, միևնույն է նրա քաղաքական մայրամուտը վաղուց եկել է՝ թե՜ տարիքային, թե՜ մաշված գաղափարների առումով:

Նկատենք նաև, որ ՀԱԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որը մինչ օրս խուսափում է ընտրողների հետ անմիջական շփումներից, փաստորեն, խուսափում է ընտրողի աչքերին ուղիղ նայելուց ու բավարարվում միայն սեփական ակտիվիստների նեղ շրջանակով: Բացի այդ, շարունակում են քարոզարշավին չմասնակցել Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ինչն անգամ ՀԱԿ-ականների նեղ ՙՙկռուգում՚՚ ոչ մի կերպ չեն ընկալում: Մարդիկ չեն դադարում Զուրաբյան-Մանուկյան զույգից հարցնել՝ ինչո՞ւ, ու ստանում են միևնույն պատասխանը՝ ՙՙՆրա մեկ ելույթը հազարապատիկ ավելի է, քան մեկ հատ հանդիպումը: Այսօր ավելի ակտիվ քաղաքական գործիչ չկա, ինչպիսին Տեր Պետրոսյանն է՚՚:

Իրականության զգացողությունն ամբողջությամբ կորցրած ՀԱԿ-ը, փաստորեն, լծվել է իր առաջնորդի ու նրա սին թեզի քարոզին:

armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն