Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա. Սեյրան Օհանյան

Մարտ 8, 2017թ. 23:40
Սեյրան օհանյան

«Երկրում առկա խնդիրների լուծման համար քաղաքական վերնախավն իր տեղը պետք էզիջի ավելի գրագետ ու ընդունակ մարդկանց։ Ինձ համար սահմանում կանգնած զինվորն ուսահմանամերձ գյուղի բնակիչը նույն հարթության վրա են։ Երկրագնդի վրա շատ հզոր հայհամայնքներ կան, բայց մեզ համար ամենահզորները սահմանապահ գյուղերն են»,- Չինարի գյուղի բնակիչներին ասաց Սեյրան Օհանյանը:

Սահմանամերձ բնակավայրերին, այնտեղ ապրող մարդանց խնդիրներին քաջածանոթ և տարիներ շարունակ սահմանագոտի այցելած Օհանյանը հիանալի գիտի բանակի անմիջական թիկունքի նշանակությունը. «Դուք բոլորդ պատվո այն գոտին եք, որը Հայաստանիանվտանգությունն ու զարգացումմ է ապահովում։ Կոթիի պայմանագրայինզինծառայողների հետ մենք ամրապնդել ենք սահմանները, մեր առաջարկություններիշնորհիվ է, որ արտոնություններ են սահմանվել սահմանամերձ բնակավայրերի համար, սակայն տարիների ընթացքում շատ հարցեր չեն լուծվել, բայց ոչ թե հնարավոր չի եղելլուծել, այլ լուծողներ չեն եղել։ Մենք գիտենք այն բոլոր ուղիները, որոնք երկիրը կտանենդեպի առաջընթաց, մենք ձեր կողքին ենք եղել և լինելու ենք։ Սիրելի՛ կոթեցիներ, ձեր ձայննում ուզում եք՝ տվեք, բայց ոչ այսօրվա իշխանությանը, որովհետև այն, ինչ կար այս 25 տարվա ընթացքում, մնալու է»:

«Այսօր մի մեծ անջրպետ էառաջացել ժողովրդի և իշխանությունների միջև, մենք ասում ենք՝ հերի՛ք է այնամենաթողությանն ու անարդարությանը, որ գոյություն ունեն մեր երկրում. պարզապեսպետք է համարձակ գնալ առաջ, ոչ մի բանից չընկճվել և չվախենալ. ես խնդրում եմ, որնոյեմբերյանցիների համարձակ կերպարը դուք պահեք»։

Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանում ասել է թե տասնամյակներով իշխանությունը պահած մարդիկ լճանում են, ու նրանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում: Հետևաբար, պետք է նրանք պետք է իրենց տեղը զիջեն, պետք է գա նոր մտածողությամբ, նոր հայացքով ու ներուժով, փորձառու և պրոֆեսիոնալներով համալրված իշխանություն, և միայն այդ ժամանակ կլինեն իրական փոփոխություններ երկրում:

Դիլիջանում անդրադառնալով ամենացավոտ խնդիրներին՝ Օհանյանը վստահեցրեց. «Մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև՝ այն խոսակցությունները, որ դու զինվորական ես, դու կառավարման համակարգում ես եղել, քեզ պետք է այս ամենը. այո՛, պետք է, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Այս պայքարում մենք կրակը վերցնելու ենք մեզ վրա»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն