Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Այսօր պատգամավորի թեկնածուները ծաղիկներ էին նվիրում կանանց, Կարա Բալա էին դարձել, սակայն մի մե՜ծ տարբերությամբ

Մարտ 8, 2017թ. 23:22
կարա բալա

Մարտի 8-ը երբեք այսչափ քաղաքականացված չի եղել, որքան այսօր: Կանանց տոնը դարձավ քարոզաշավի մի բաղադրիչ ու ստացվեց սպասվածից առավել ծաղկառատ: Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող տղամարդ գործիչները բեմահարթակներից ու ասուլիսային սրահներից սիրուն-սիրուն խոսքեր շռայլեցին կանանց հասցեին:

Բայց միայն այդքանով չսահմանափակվեց նրանց երևակայությունը: Համամասնական ու ռեյտինգային թեկնածուների ներկայացուցիչները ծաղիկեփնջերը ձեռքներին շրջում էին Երևանի փողոցիներով ու ծաղիկներ բաժանում կանանց: Ամեն մեկը մի-մի Կարա Բալա էր դարձել, սակայն մի մե՜ծ տարբերությամբ, եթե Կարա Բալան ծաղիկ էր նվիրում ամբողջ տարին ու դա անում էր անշահախնդրորեն ու սիրով, ապա պատգամավորի թեկնածուները շռայլ են միայն ընտրությունից ընտրություն, իսկ ծաղիկ նվիրելուց առաջ էլ նախապես շտապում էին հիշեցնել, թե ո՞ր թեկնածուի շտաբից է այդ ծաղիկն ուղարկվել:

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն