Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ձեր պատկերած Հայաստանն այնքան է հեռու իրականից, որքան Տեր-Պետրոսյանի ու Դեմիրճյանի նկարներն իրենց իրական պատկերներից

Մարտ 8, 2017թ. 19:46
Արամ Սարգսյան

«Որ նայում ես ՀՀԿ-ի տեսահոլովակներին, հետեւություն ես անում` այդ մարդիկ այս երկրում չեն ապրում, տեսահոլովակ են ստեղծել, որտեղ իրենց վարչապետին տվել են թմբուկ նվագել, ներգրավել են երիտասարդներ, որոնք  հագնված են մոդայի վերջին ճիչով… ուզում են մեզ ասել, որ այսօրվա իրենց Հայաստանը դա է, եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետական ախպերներ, բա էլ ինչն եք ուզում փոխել, այդ դեպքում ամբողջ աշխարհը պետք է գա էդ Հայաստանից բան սովորի, թե ինչքան բարեկեցիկ ենք ապրում:

Ախր, ձեր պատկերած Հայաստանն այնքան է հեռու այսօրվա գոյություն ունեցող Հայաստանից, որքան ՀԱԿ ու ՀԺԿ առաջնորդներ` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները իրենց իրական պատկերներից: Թող ինձ ներեն իմ նախկին գործընկերները, բայց իրենց լավը կամենալով եմ այդպես ասում»,- ասաց «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն