Գլխավոր » Լրահոս

Օհանյան․ Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ

Մարտ 7, 2017թ. 23:44
Սեյրան Օհանյան

«Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան» դաշինք այսօր Տավուշի մարզում քարոզարշավն ավարտեց Իջևանում և Դիլիջանում անցկացրած նախընտրական հանդիպումներով:

Հանրահավաքներն առաջնորդում են Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ Հայաստանում չէ: Նա քարոզարշավին կմիանա մի քանի օրից:

Մարդաշատ անցնող հանդիպումներում հնչում են իշխանափոխության կոչեր:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե իրեն բազմաթիվ բարձր պաշտոններ են առաջարկվել, և ինքը կարող էր «կողքից նայել» Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, բայց մտել է այս պայքարի մեջ, որովհետև փոփոխությունների ժամանակն է, և ինքը համոզված է, որ գործող իշխանությունը, ի դեպս Հանրապետական կուսակցության, պետք է հեռանա:

Սեյրան Օհանյանը պատասխանեց «Ազատության» հարցերին:

Սեյրան Օհանյան․ – Անցնելով սահմաններով, մենք տեսնում ենք, որ մարդկանց մի մասի մոտ տրամադրությունը բարձր է: Որոշակի առումով որոշ մարդկանց մոտ մենք տեսնում ենք վախվորածություն: Ինչո՞ւ։ Որովհետև այդ հավաքները ցույց են տալիս, որ մարդիկ իշխող կուսակցությունից ասեմ թե համակարգից ասեմ, վախենում են: Տարբեր առանձին զրույցների ժամանակ անհատական տարբերակված մոտեցումներ ենք մենք ցուցաբերում: Իրենք ասում ենք, որ մենք այդ ամենը հասկանում ենք, մենք ձեզ կաջակցենք, մենք ձեր կողքին ենք, բայց պետք չի, որ մենք գանք, որևիցե մի տեղ երևանք: Սա անընդունելի է: Պարզապես բարոյականությունից զուրկ իրավիճակ է ստեղծված, որին պետք է վերջ տալ: Մեր իշխանության պարագայում ոչ մի քաղաքական հետապնդումներ: Եվ մեր մոտ արդեն որպես ավանդույթ ձևավորված քաղաքական հայացքների համար կամ ծանոթ, բարեկամ իրավիճակի համար պաշտոնի նշանակելը կամ պաշտոնից ազատելը անընդունելի է լինելու: Ես դա կարող եմ ապացուցել, որովհետև, ի տարբերություն որոշների, անուններ չեմ ուզում տալ, երբևիցե չեք գտնի, որ Օհանյան Սեյրանի եղբայրը, քույրը, փեսան․․․ տարբեր պաշտոնների են նշանակված կամ ես էս եմ ներկրում, էն եմ ներկրում»:

«Ազատություն»․ – Սերժ Սարգսյանը քարոզարշավի մեկնարկին համոզմունք հայտնեց, որ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունն է հաղթանակը տանելու: Կմեկնաբանե՞ք:

Օհանյան․ – Այսօր յուրաքանչյուրն ուզում է հաղթել: Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ:

«Ազատություն»․ – Գագիկ Ծառուկյանի հետ հետընտրական կոալիցիա հնարավոր համարո՞ւմ եք:

Օհանյան․ – Ես մեծ հանգանք եմ տածում բոլոր այն ուժերի նկատմամբ, որոնք այսօր պայքարում են դերակատարություն ունենալ մեր կառավարման համակարգի ձևավորման մեջ: Հատկապես Գագիկ Ծառուկյանի: Մենք ժամանակին առնչվել ենք, ժամանակին զրուցել ենք, գնահատել ենք իրադրությունը, ընկերություն ենք արել: Մենք իրադրության ձևավորման համապատասխան պահին, իհարկե, պատրաստ ենք քննարկել ցանկացած իրավիճակ, ցանկացած որոշում՝ համախմվելու, բևեռ ստեղծելու, որպեսզի հասնենք հաղթանակի․․․ Այսօր պնդում եմ, որ բացառությունը ՀՀԿ-ն է: Որ թե նրա համար, որ ես ուզում եմ ՀՀԿ-ի արժանիքները ցածրացնել: Արդյունքն է այդպիսին»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն