Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Թարմ աչք է պետք. Սեյրան Օհանյան

Մարտ 7, 2017թ. 14:30
Սեյրան Օհանյան

Իմ գտվելը կառավարման համակարգում բերել է այն եզրակացության, որ առանց փոփոխությունների մենք չենք կարող հասնել հաջողությունների,- Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը քաղաքական վերնախավերի, էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ են հասնում հաջողությունների:«Եթե մի թիմը 25 տարի անընդմեջ ղեկավարման մեջ է գտնվում, ապա նրան թվում է, թե ամեն ինչ լավ է, մարդիկ լճանում են, չեն ուզում թերությունները տեսնել: Թարմ աչք է պետք մեզ բոլորիս, որպեսզի տեսնի այն բոլոր թերությունները, որոնք որ այսօր կան, ինչու չէ նաև դրական կողմերը, որ դրա վրա հենվելով՝ կառուցենք Հայաստանի ապագան»,- ասաց Ս.Օհանյանը:

Նա նշեց, որ այսօր պետք են փոփոխություններ առաջին հերթին արդարության մթնոլորտի ձևավորմամբ, օրինականության ամրապնդմամբ:

«Մեր նման երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, ենթակառուցվածքներ, չեն օգտվում տարածաշրջանային խոշոր ծրագրերից, չունեն բնական լուրջ պաշարներ, այս իրավիճակից կարող են դուրս գալ միայն ու միայն արդարության հաշվին: Դրա համար ասում ենք՝ հերիք է այն ամենաթողությանը, անարդարությունը, որ գոյություն ունի մեր երկրում»,- ասաց Ս. Օհանյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն