Գլխավոր » Լրահոս

Տեղի է ունեցել ընտրությունների ընթացքում «պատշաճ կարգ ու կանոն հաստատելու» նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի նիստը

Մարտ 7, 2017թ. 19:59

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնել են ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրել հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:

Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվել են համապատասխան որոշումներ:

Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվել է կոնկրետ հանձնարարականներ:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն