Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան

Մարտ 7, 2017թ. 17:54
Վարդան Օսկանյան
«Պայքարը միշտ հաջողություն է բերում: Մեր պայքարն էլ համառությամբ, եռանդով բերելու է հաղթանակի, մեզ բերելու է ազատություն»,- Իջևան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ  պետք են արմատական փոփոխություններ, այլապես եթե իշխանությունը չփոխվի, բացասական երևույթները շարունակվելու են: Ա. Մարտիրոսյանի խոսքով, բոլոր ոլորտներում հետաճ է գրանցվել: Նա ասաց, որ եթե իշխանությունը չփոխվի, շարունակվելու է  բոլոր ոլորտներում գրանցվել անկում:

«Մենք մեզ այդ շքեղությունը թույլ տալ չենք կարող: Դրա համար մենք միավորվել ենք, պատրաստ ենք ուրիշ գործընկերների հետ քարոզարշավի ժամանակ, հետո համագործակցել, բոլորիս դուրս բերել այս ճահճային, ճգնաժամային իրավիճակից: Մեզ օդ ու ջրի պես պետք են ներդրումներ, հատկապես սփյուռքից»,- ասաց նա:

Դաշինքի երրորդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ իշխանափոխության հրամայականն այսօր այժեմական է դարձել:

«Սա արդեն ժողովրդի պահանջն է: Իշխանափոխությունն անխուսափելի է»,- հավելեց նա:

Վ.Օսկանյանի խոսվով, մեծ ներդրումներ կարելի է բերել Հայաստան, հատ-հատ տեսնում է, թե որտեղից կարելի է բերել:

«Բացարձակ ռեսուրսների պակաս չկա, մնում է իշխանության գլխին դնել վստահելի մարդկանց, նվիրյալների, ովքեր ունեն տեսլական, կկարողանան երկիրն այս ծանր  իրավիճակից դուրս բերել»,- ասաց նա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն