Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԱԿ կողմից առաջարկվող ճանապարհը հայ ժողովրդին կտանի կործանման. Արշակ Սադոյան

Մարտ 7, 2017թ. 22:24
Արշակ Սադոյան

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի լիդեր ուժի՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրապայքարին ընդառաջ շրջանառեց՝ ՙխաղաղություն՝ ամեն գնով՚ իր հին թեզը, հիմա էլ բոլոր հարթակնեից ՀԱԿ-ականները խոսում են զիջումների մասին: Սրանով չվտանգվե՞ց ՀԱԿ-ի վարականիշը:
-Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր գերվտանգավոր՝ ՙՙՊատերազմ և խաղաղություն՚՚-ը և ՙՙխաղաղություն՝ ամեն գնով՚՚ թեզի քաղաքականությունը: Ասում է՝ եկեք հողերը հանձնենք թշնամուն, հետո կմտածենք կարգավիճակի մասին: Սա հայ ժողովրդի կործանման ամենակարճ ճանապարհներից մեկն է:

Մարդիկ այս պատերազմական իրավիճակում, մանավանդ, ապրիլյան պատերազմից հետո գուցեև մտածեն՝ հանուն խաղաղության կարելի է ինչ-որ քայլի գնալ: Բայց դա կլինի մակերեսային մտածողություն, քանի որ ազատագրված հողերը հանձնելու հաջորդ քայլը կլինի ամբողջ Արցախը հանձնելը, հետո էլ կհասնեն Հայաստանին: ՀԱԿ-ի կողմից շրջանառվող գաղափարը ամենից հիմար, ամենից սխալ ու ամենից վտանգավորն է:

Որքան էլ մեր ժողովուրդը մտահոգ է շարունակվող պատերազմով ու ծանր է տանում իր ամեն զինվորի մահը, սակայն մեր ժողովուրդը ձայն չի տա խաղաղություն ամեն գնով թեզի կողմնակից քաղաքական ուժին: Կարող է մի քանի տեղ ՀԱԿ-ի օգտին քվեաթերթիկներ գցեն, ասեն՝ լավ նախկին նախագահ է, թող մի քանի ձայն ունենա, բայց դա չի կարող համարվել ՀԱԿ-ի հաղթանակ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն