Գլխավոր » Society, Լրահոս

Ելք կա՝ չհուսահատվեք

Մարտ 6, 2017թ. 18:04
ելք

ՙՙԵլք՚՚ դաշինքը՝ Մարության-Սարգսյան-Փաշինյան եռյակի գլխավորությամբ քարոզարշավը մեկնարկեց մի քանի քաղաքներում միաժամանակ. մի դեպքում ավտոշարասյան, մեկ այլ տեղում շերեփների երթերով: Ասել է թե՝ խոսքից ու թղթից ժամանակն է անցնել գործի:

ՙՙՔարոզաչության ընթացքում նախընտրական բուկլետը Վարդավառի ջրի նման մի բան ա՚՚, -ասում էր Նիկոլ Փաշինյանն ու ՙՙԵլք՚՚-ի բուկլետները բաժանելով առաջ գնում:

Ավան թաղամասում բակից բակ, շենքից շենք անցնող ՙՙԵլք՚՚-ականները մի հետաքրքիր հնարքի դիմեցին. քայլերթն ու բուկլետների բաժանումը սկսեցին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՙԵրևանի սիթի՚ սուպերմարկետից:

Հետո հայտնվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգական Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբի մուտքի առաջ ու հայտարարեցին՝ գտնված է ելքը:

ՙՙԵկել ենք ու լավ լուր ենք բերել, հայրիկ ջան, մայրիկ ջան ելք կա չհուսահատվեք՚՚,- դեմ-հանդիման ելած տարեցներին մեկնելով բուկլետը ասում էր Նիկոլ Փաշինյանը: ՙՙԳիտեմ, որ ելք կա տղա ջան, ու չենք հուսահատվում՚՚,- արձագանքում էին նրան:

ArmarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն