Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

ՀԱԿ-ՀԺԿ-ի վտանգավոր խաղերը

Մարտ 7, 2017թ. 12:54
Լևոն Տեր-պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյան

Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը և խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած 9 քաղաքական միավորները՝ 4 դաշինք և 5 կուսակցություն, մտան թեժ ընտրապայքարի մեջ: 27 օր շարունակ քաղաքական ուժերը զբաղվելու են միևնույն գործով, այն է՝ կարողանալ համոզել ընտրողին ու ստանալ նրա քվեն: Դրա համար նրանք կփորձեն իրենց ձայնն ու տեսակետը հանրությանը հասցնել հնարավոր բոլոր միջոցներով. բանեցնելով տարաբնույթ քաղտեխնոլոգիաներ, շռայլելով հավանական ու անհավանական խոստումներ, հաճոյախոսություններ: Իսկ ընտրողը մինչ քվեախցիկին մոտենալն իր հեթին պետք է տնտղի 5 տարին մեկ իրեն այցելող ու կյանքի գնով խորհրդարան մտնել ցանկացողներին:
                                                ՀԱԿ-ՀԺԿ-ի վտանգավոր խաղերը
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր քարոզարշավը սկսեց նախընտրական ծրագրի ներկայացմամբ, որին չէր մասնակցում դաշինքի ցուցակը գլխավորող 72 ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա բացակայությունը Լևոն Զուրաբյանը այսպես մեկնաբանեց. «Վաղուց պետք է սովորած լինեք, որ ինքը սովորական ընտրական տեխնոլոգիրաների երբեք չի ենթարկվում, վաղուց պետք է սովորած լինեք, որ ինքը ունի հատուկ ոճ խոսելու ժողովրդի հետ: Կարող է հազվագյուտ է խոսում, բայց շատ դիպուկ է խոսում, ամեն անգամ նա յուրովի է վարվում»: Զուրաբյանի հետ չհամաձայնելը դժվար է, 25 տարում մեր ժողովուրդն, իրոք համոզվել է, որ ուրբաթախոս անունը ստացած Տեր-Պետրոսյանը մշտապես ճգնում է «յուրահատուկ» ու «յուրօրինակ» երևալ: Այս ընտրությունները բացառություն չեն:

«Յուրօրինակությունը» չկորցնելու նպատակով նա սեփական թիմին ընտրապայքարի մղեց իր հայտնի ու մաշված թեզով՝ «խաղաղություն՝ ամեն գնով»: Բարեբախտաբար, այն միանշնակորեն մերժվեց քաղաքական շրջանակների կողմից: Հայկական կողմի զիջումների գնով Ադրբեջանի հետ բարիդարցիականության կողմնակից ՀԱԿ-ի «յուրօրինակությունը» ստացավ համարժեք որակում՝ «խիստ վտանգավոր, հիմար, սխալ մոտեցում»:
Ընտրողներն ուզում են հարց ուղղել տեր-պետրոսյանականներին՝ արդյոք վերջիններս ունե՞ն իրավունք խոսելու հայրենիքը ազատագրած Արցախի հերոս ժողովրդի անունից, բայց, արի ու տես, որ ոչ մի տեղ ՀԱԿ-ՀԺԿ-ականի չեն հանդիպում: Պատճատն այն է, որ հիշյալ դաշինքը որոշել է իր քարոզչությունը ևս յուրահատուկ ձևով իրականացնել. ոչ թե հրապարակավ հավաքներ անել ու դեմ առ դեմ հանդիպել ընտրողների հետ, այլ փակվել ՀԱԿ կուսակցության գրասենյակներում, ընդամենը՝ սեփական ակտիվիստների հետ հանդիպելով: Վախվորա՞ծ են, գուցե նաև համոզվա՞ծ, որ սեփական կեղծ թեզն էս գլխից արդեն պարտություն է կրել ու համընդհանուր ընդունելության չի արժանանալու: Ուրեմն, մնում է միայն գրասենյակային նեղ հանդիպումներով տրամադրություններ շոշափելը:
Երեկ Ապարան քաղաքի կուսակցության շտաբ այցելած ՀԱԿ-ՀԺԿ-ականներն իրենց շուրջն էին հավաքել մի քանի ազատամարտիկների՝ տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Մյասնիկ Մալխասյանի գլխավարությամբ, ու հայտարարում էին ՝ «էս մարդիկ գիտեն խաղաղության գինը ու իրենք էլ մեր խաղաղաության պլատֆորմի կողմնակիցն են»: ՀԱԿ-ը փաստորեն իր «յուրօրինակությամբ» բավական վտանգավոր խաղ է խաղում. նախ արցախյան ազատամարտի մասնակիցների շարքերում քննարկելի դարձնելով ազատագրված տարածքների զիջման գաղափարը ու նրանց ներկայացնում որպես Ադրեբեջանի հետ հաշտության կողմնակիցներ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն