Գլխավոր » Լրահոս

Նիկոլ Փաշինյան. Արթուր Սարգսյանը մի քանի ժամվա ընթացքում ազատ կարձակվի

Մարտ 6, 2017թ. 17:08
Նիկոլ փաշինյան

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական իր էջում ուղիղ հեռարձակմամբ միացել էր: Նա ասաց, որ մի խումբ պատգամավորներով հանդիպել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր անձնական երաշխավորության միջնորդությունը եւ հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել՝ այսինքն՝ նրան ազատ արձակել կալանքից»,- ասաց նա:

Պատգամավորների խումբը՝ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Միքայել Մանուկյանը այցելել են նաեւ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են Արթուր Սարգսյանի՝ դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը իր էջի հետեւորդներին տեղեկացրեց, որ արդյունքում որոշում կայացվեց, որ Արթուր Սարգսյանը այսօր՝ մի քանի ժամվա ընթացքում, ազատ կարձակվի:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց տարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Սակայն, փետրվարի 9-ին կրկին որոշում էր կայացվել նրան ձերբակալելու մասին՝ վարույթ իրականացնող մարմնի կանչով չներկայանալու հիմքով:

Փետրվարի 10-ից Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 19-ի հաղորդագրության՝ «Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն