Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Համագործակցության ուղիղ «մեսիջ» սփյուռքահայությանը

Մարտ 1, 2017թ. 17:14
Կարեն Կարապետյան

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ սփյուռքահայերին ուղղված կոչով է հանդես եկել: Կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի զարգացման գործում սփյուռքը պետք է ունենա ամենաանմիջական մասնակցությունը:
Այսօր սփյուռքում բնակվող բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր իրենց ունեցած գիտելիքներով, փորձով և գաղափարներով կարող են մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման գործում: Ունենք այնպիսի հայրենակիցներ, որոնք իրենց ծավալած գործունեությամբ արդեն իսկ հայտնի են գրեթե ամբողջ աշխարհում: Սփյուռքում գործունեություն ծավալող կառավարիչները, մշակութային գործիչները, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցները կարող են մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Այս առումով սփյուռքը Հայաստանի համար մեծ առավելություն է:

Չօգտագործել սփյուռքի ներուժը, շատ սխալ է: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին և ուսանողներին նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում: Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր երկրի ամենամեծ կապիտալը դա մարդն է՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցները, որոնք վստահ եմ՝ իրենց գաղափարներով և մտքերով կարող են հայրենիքը ավելի բարեկեցիկ դարձնել:


Ինչպես նշել է վարչապետը. «Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:
Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք և համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց և ժամանակակից, հպա՛րտ Հայաստան»:
Վստա՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն