Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Պայքարել ենք ուզո՞ւմ՝ վերցրե՛ք կաշառքը ու հայտնե՛ք իրավաբաններին, ուրիշ ձև չկա. Պարգև Օհանյան

Փետրվար 28, 2017թ. 23:14
Պարգև Օհանյան

Ասում եք ընտրակաշառք չլինի: Բա որ չլինի, էս ժողովուրդը ընտրությունների կգնա՞: ՈՒմ հետ խոսում եմ՝ կամ անտարբեր են կամ հիասթափված, ու ոչ մեկին չեն հավատում. իսկ,որ ամենացավալին է ու սարսափելին՝ չեն հավատում,որ իրենց ձայնից ինչ որ բան է կախված:

Այնպես որ՝ մեզ դուր գա, չգա, քրեական պատասխանատվություն նախատեսվի, թե ոչ, բարոյական համարվի, թե ոչ՝ ընտրություններում /առավել շատ ձայներով/ հաղթելու են այն կուսակցությունները, որոնց «ռեյտինգային»թեկնածուները առավել շատ ընտրակաշառք կբաժանեն, անձնագրեր կհավաքեն և ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր կտանեն…

Ի դեպ՝ ՀՀ քր.օր. 154.2 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում՝ ինչպես կաշառք ստացողի, այնպես էլ՝ տվողի համար, սակայն ստացողն ազատվում է պատասխանատվությունից, եթե եռօրյա ժամկետում այդ մասին հայտնի իրավապահ մարմիններին…

Դե ինչ՞. պայքարել ենք ուզո՞ւմ՝ վերցրե՛նք /կաշառքը/ ու հայտնե՛ք… /առանց փաստաբանի չանեք/ ՈՒրիշ ձև չկա. աղքատի գլխին բարոյագիտական, գաղափարախոսական ճառեր պետք չի կարդալ, ինչպես գելի գլխին Ավետարան. նրանց հավատը պետք է վերականգնենք:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է նախկին դատավոր Պարգև Օհանյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն