Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

Ի՞նչ անի ընտրողը, եթե նրան պարտադրեն կատարած ընտրությունը նկարել հեռախոսով ու ցույց տալ. Էդմոն Մարուքյանի խորհուրդները

Փետրվար 28, 2017թ. 22:08
Էդմոն մարուքյան

Այսօր Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե ընտրողներն  ինչպե՞ս կարող են խուսափել իշխանությունների ճնշումներից և  ընտրեն Ելք-ին:

«Դուք ստացել եք 9 քվեաթերթիկ եւ 1 ծրար: Ձեզ ասել են, որ պետք է դնել ՀՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ եւ մնացած թերթիկները դուրս հանել, ցույց տալ, որ ընտրել եք ՀՀԿ-ին: Դուք ԵԼՔ դաշինքի թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ, քվեարկում եք ռեյտինգային թեկնածուին, դնում եք մի կողմ, 8 թերթիկից, որտեղ կա նաեւ ՀՀԿ-ի թերթիկը, գցում եք այն արկղը, որտեղ մյուս քվեաթերթիկներն են, վերցնում եք ԵԼՔ դաշինքի մի թերթիկ եւ 8 թերթիկը տանում եք ցույց եք տալիս ձեր ղեկավարությանը, որն ասում է ընտրեք ՀՀԿ-ին»:

Իսկ ի՞նչ անի ընտրողը, եթե նրան պարտադրել են կատարած ընտրությունը  նկարել հեռախոսով ու ցույց տալ. «Եթե ձեր ղեկավարությունը ձեզ ասել է նկարեք հեռախոսով, որ ընտրել եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին եւ բերեք նկարը տեսնեմ, նույն ձեւ ընտրում եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին, նկարում եք, թափում եք այդ թերթիկը արկղում, ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկ եք վերցնում, քվեարկում եք ԵԼՔ-ի օգտին, տեղադրում եք ծրարի մեջ, կպցվում է հոլոգրաֆիկ մարկան: Ինչպես տեսաք՝ որեւէ տարբերակ այսօրվա գործող իշխանությունը՝ թե՛ փող բաժանելով, թե՛ որեւէ հիմնարկությունում աշխատելով՝ ձեզ չի կարող ճնշել, պարտադրել քվեարկել իրենց օգտին, եթե դուք ուզում եք քվեարկել այլ ուժի: Մենք ձեւը ցույց ենք տալիս, ընտրությունը ձերն է: Ինչպես միշտ ասում ենք՝ կա ընտրություն, կա ԵԼՔ, հետո չբողոքեք»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն