Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Ես ոչ մեկի կոչ չեմ արել նստացույցի գիշերը մնալ, բայց այս գիշեր տասը հոգով մնացել ենք»

Փետրվար 28, 2017թ. 21:59
Նստացույց

«Ազատություն, արժանապատվություն» ցուցապաստառներով Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ երեկվանից ի պաշտպանություն արդեն ավելի քան երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող «հաց բերողի» նստացույց են սկսել: Չնայած երեկ, երբ «Ցեղակրոն» կուսակցության, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը, նստացույց սկսելու հայտարարություն արեց, ավելի տարեց ցուցարարները նրան ընդդիմացան, բայց ինքն ու իր մի քանի ընկերներ մնացին անդրդվելի:

Շահեն Հարությունյանից  aravot.am-ը հետաքրքրվել է՝ համամի՞տ չէր իրեն ուղղված հորդորներին, թե նստացույցով չեն օգնի Արթուր Սարգսյանին, ի պատասխան ասաց. «Համամիտ չեմ, ես ոչ մեկի կոչ չեմ արել նստացույցի գիշերը մնալ, բայց այս գիշեր տասը հոգով մնացել ենք»:

Հարցին՝ նստացույցով ինչ եք պատրաստվում փոխել, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Համենայնդեպս, փորձում եմ, քայլ եմ անում փոխելու, իրավիճակ թելադրելու: Ոչինչ չանելով՝ արդյունքի չես հասնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/28/860420/

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն